Հայաստանի որոշ ճանապարհներ մերկասառույցով են պատվել

© Sputnik / Aram Nersesyan / Автотрасса Ереван-Гюмри
Автотрасса Ереван-Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 26-ին, ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Люстра - Sputnik Արմենիա
Լույս չի լինի մայրաքաղաքի որոշ հատվածներում և 2 մարզում

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Ամասիա քաղաքում ձյուն է տեղում:

Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Զբոսաշրջիկին «թալանած» ու կեղծ կտրոն տված վարորդին գտել են

 

Լրահոս
0