00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ներողություն խնդրեց զոհված զինվորի հարազատներից

© Sputnik / Asatur YesayantsРодственники погибщего солдата Артура Аджамяна на акции протеста перед Домом правительства (26 декабря 2019). Еревaн
Родственники погибщего солдата Артура Аджамяна на акции протеста перед Домом правительства (26 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհված զինվորի հարազատներին ՀՀ վարչապետը խոստացավ տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ժամանակ զոհված ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատներին ու փաստաբանին։ Փաշինյանը լսեց նրանց պահանջներն ու դժգոհությունները` քրեական գործի նախաքննության ընթացքից։

«Եթե ուզեն մի օրվա մեջ կասեն էդ 5-ից որ մեկն է արել»,– ասաց մահացած զինվորի պապիկը։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է զինվորի հարազատներին կառավարություն բերել. պատգամավորը տեսնում է լրագրողների մեղքը

Փաստաբանն էլ դժգոհեց, որ նույն օրը, նույն դիրքում ծանր վիրավորում ստացած երկրորդ զինվորի առողջական վիճակի մասին իրեն հոսպիտալում տեղեկություն չեն տրամադրում։

Լսելով նրանց` Փաշինյանը խոստացավ իր իրավասության սահմաններում աջակցել տեղեկությունների ստացման գործընթացին ու իր օգնականին ասաց Քննչական կոմիտեին հանձնարարել կազմել տեղեկանք` նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններով, այդ թվում` վիրավոր զինծառայողի վիճակի մասին ու այն հանձնել զոհվածի հարազատներին։

Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով

«Եթե հանկարծ պարզվի, որ ամբողջը նախաքննական գաղտնիք է, հարազատների հետ հանդիպում կկազմակերպենք»,– խոստացավ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը զինվորի հարազատներին հորդորեց չկասկածել, որ գործը կբացահայտվի։

«Որպես ՀՀ–ին զինվոր տված ընտանիքի, ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ մենք չենք կարողացել դեռևս ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որպեսզի այսօր այս փաստի առաջ չկանգնեինք»,– ասաց Փաշինյանը։

Адвокат Айарпи Саркисян во время акции протеста перед зданием парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՊՆ–ն թելադրում է Քննչական կոմիտեին. զոհված զինվորի փաստաբանը չի վստահում նախաքննությանը

Հիշեցնենք` այսօր առավոտից Արթուր Աջամյանի հարազատները հավաքվել էին կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կառավարության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների ու նրանց միջև բախումներ սկսվեցին, երբ զինվորի մայրը որոշեց մուտք գործել շենք, իսկ ոստիկանները փակեցին կնոջ ճանապարհը։

Ակցիայի մասնակիցները մի քանի անգամ փորձեցին նաև փակել ավտոճանապարհը` իրենց բողոքը վարչապետին լսելի դարձնելու համար։

Նիստի ավարտին զինվորի հարազատներին հրավիրեցին կառավարություն` վարչապետի հետ հանդիպման։

Ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է Հայաստանում. Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիներին

Հիշեցնենք նաև, 2019թ.-ի դեկտեմբերի 2-ին, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Աջամյանի ծնողները փաստում են` իրենց որդու սպանությունից 24 օր անց, սպանությունը բացահայտված չէ։

Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպանություն)։

Լրահոս
0