00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

© Sputnik / Aram NersesyanАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերանորոգմանը վարկն արդյունք է տալիս. Հայկական ԱԷԿ–ն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրելու։ Դա թույլ կտա մարել վարկը և լրացնել հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էներգիայի պակասը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020թ–ին ավելի շատ էլեկտրականություն կարտադրի և կարող է լրացնել ՀԷԿ–երի մշակվող էներգիայի պակասը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը` մեկնաբանելով 2020թ–ին Հայաստանի էլեկտրակայանների աշխատանքի ժամանակացույցը։

Ավելի վաղ նախատեսվել է, որ 2020թ–ին ատոմակայանը չի գործի 135 օր, այսինքն` չորսուկես ամիս։ Վերջնական ժամանակացույցի համաձայն` ԱԷԿ–ը չի գործի երկուսուկես ամիս` մայիսի 15–ից մինչև հուլիսի 18–ը և նոյեմբերի 1-12–ը։

«Հիմնանորոգման աշխատանքների մի մասը կհետաձգվի մինչև 2021թ.», – պարզաբանեց Ուլիխանյանը։

ԱԷԿ–ում վերանորոգման աշխատանքներն ուզում են հավասարաչափ բաշխել, որպեսզի կայանը երկար ժամանակ կանգնած չմնա։ Արդեն որոշել են 2021 թ-ին թրծման եղանակով ամրապնդել ռեակտորի պատյանը, իսկ 2020թ–ին կվերանորոգեն կայանի սառեցման աշտարակը։ Մեքենայական սրահի (այնտեղ, որտեղ անմիջականորեն արտադրվում է էլեկտրաէներգիա) վերանորոգումն արդեն ավարտվել է. այնտեղ փոխել են տուրբիններով երկու գեներատորները։ Դրա շնորհիվ էլեկտրականության մշակումը կաճի մոտ 400 միլիոն կիլովատ ժամով։ Այն կօգնի միանգամից երկու խնդիր լուծել։

ԱԷԿ–ը սատարում է ՀԷԿ–ին

Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտում հզորության օբյեկտում` Որոտանի ՀԷԿ–երի կասկադում գտնվող կայաններից մեկի` «Շամբի» վերանորոգման աշխատանքները գրեթե մեկ տարի կտևեն։ Արդյունքում Հայաստանում էլեկտրականության ընդհանուր գեներացիայում Որոտանի կասկադի բաժինը 16 տոկոսից կնվազի մոտավորապես մինչև 13 տոկոսի։ Բացը կլրացնի ԱԷԿ–ը, ինչը թույլ կտա չավելացնել արտադրությունը ջերմակայաններում, որտեղ էլեկտրականությունն ավելի թանկ արժե։

ԱԷԿ–ի վարկը վերադարձնում է ... հենց ինքը ԱԷԿ–ը

2020թ–ին Հայաստանը կսկսի Ռուսաստանին վերադարձնել ԱԷԿ հիմնանորոգման վարկը (Երևանն ուզում էր վճարումները հետաձգել մեկ տարով, բայց չի հաջողվել այդ մասին պայմանավորվել)։ Արդյունքում հաջորդ տարի հարկ կլինի 11,6 միլիարդ դրամ վճարել։ Բայց վճարել կհաջողվի ԱԷԿ–ի այդ նույն «ավելորդ» 400 միլիոն կվտ/ժ–ով։ 

Գազի հարցը

Որքան կարժենա էլեկտրականության արտադրությունը ջերմակայաններում` կախված գազի գնից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, առնվազն մինչև ապրիլ ռուսական գազը Հայաստանի համար չի թանկանա։ Իսկ եթե դա տեղի ունենա տարվա կեսի՞ն։

«Մենք` որպես կարգավորող, հիմնվում ենք պայմանագրային–իրավական դաշտի վրա, որն առկա է տվյալ պահին։ Բայց նույնիսկ եթե գազի սակագները բարձրանան, առնվազն մեկուկես տարվա ընթացքում էլեկտրակայանների գները չեն կարող փոխվել։ Այդպիսին է օրենքի պահանջը», – պարզաբանեց Ուլիխանյանը։

Այլ կերպ ասած, եթե նույնիսկ ապրիլից գազը թանկանա, «Հրազդան–5-ի» և Երևանի ՋԷԿ–ի սակագինը հոկտեմբերից շուտ չի բարձրանա։

Իրանը նույնպես կօգնի

2020թ–ին Հայաստանի ջերմակայանները կշարունակեն Իրանին գազի դիմաց էլեկտրականության տրամադրել։ Հայաստանի համար օգուտն այն է, որ մեկ խորանարդ մետր գազից Հրազդան–5–ն արտադրում է 4-4,1 կվտ/ժ, իսկ Երևան ՋԷԿ–ը` մոտ 4,5։ Արտադրված էլեկտրաէներգիայից Իրանին տալիս են երեքը, իսկ մնացածը մտնում է Հայաստանի էներգահամակարգի մեջ։ Ընդհանուր առմամբ, նման սխեմայով Հայաստանն Իրան կուղարկի 1,1 միլիարդ կվտ/ժ (590 միլիոնը` Երևան ՋԷԿ–ը, 510–ը` «Հրազդան-5–ը»)։ Դրա շնորհիվ ջերմակայաններն ավելի քիչ գազ են գնում և համակարգը թանկարժեք էլեկտրականությամբ ավելի քիչ ծանրաբեռնում։

Վերջում` խնդիրների մասին

Համակցված արտադրությամբ (կոգեներացիոն) էլեկտրականների համար պայմաններն այնքան էլ պարզեցված չեն։ Դրանք մշակում են թե՛ էլեկտրական, թե՛ ջերմային էներգիա։ Ջեռուցման սեզոնին դրանց սակագինը համեմատաբար շահավետ է. այն հավասարեցրել էն Հրազդանի ՋԷԿ–ի սակագնին, որն հանրապետությունում ամենաբարձրն է։ Դրան գումարած` կայանները եկամուտ են ստանում ջեռուցման և տաք ջրի համար։ Իսկ ահա սեզոնից դուրս դրանց սակագինը հավասար է Երևանի ՋԷԿ–ի սակագնին` միանգամից երկու անգամ պակաս։ Նման որոշում է ընդունվել` սպառողների համար լրացուցիչ գնային ծանրաբեռնվածություն չստեղծելու համար։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

Բայց Երևանի ՋԷԿ–ը  գազ է ստանում Իրանից բարտերով (և ոչ գումարի դիմաց)։ Բացի դրանից, կոգեներացիոն կայաններն ամսական վճարումներ չեն ստանում հզորության համար, որոնք ստանում են թե՛ ջերմակայանները, թե՛ այլ էլեկտրակայանների մեծամասնությունը։ Այսինքն` յոթ ամիս է, ինչ այդ կայանները գտնվում են ոչ այնքան շահեկան վիճակում։ Սակայն 2020թ–ին դրանց համար ոչինչ չի փոխվի։

Լրահոս
0