00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ–ն վերիշխանական մարմին է. սահմանադրագետը` Թովմասյանի հարցաքննության մասին

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн
Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը նշում է, թե եվրոպական երկրներում քանի դեպք է եղել, որ ՍԴ մուտք գործեն ՀՔԾ և ԱԱԾ ներկայացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հացաքննությունը խիստ մտահոգիչ է, քանի որ այն իր մեջ քրեական հետապնդման տարրեր է պարունակում մեկի հանդեպ, որն անձեռնմխելի է։ Վարդևանյանը, որն այս պահին ՍԴ բակում է ի աջակցություն Թովմասյանի` նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու համար է արվում. Դավիթ Հարությունյան

Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանն այսօր հարցաքննության կենթարկվի Հատուկ քննչական ծառայությունում։

«Գտնում եմ, որ առնվազն անձեռնմխելիության հետ կապված խնդիր կա, նման քննարկում չի եղել։ Այսօր ականատես ենք լինում, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ երաշխիքները չեն պահպանվում։ Եվրոպական երկրներում քանի՞ դեպք գիտեք, որ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ և ԱԱԾ ներկայացուցիչներ. ՍԴ–ն վերիշխանական մարմին է»,–ասաց Վարդևանյանը։

Հրայր Թովմասյանը կհարցաքննվի 

Սահմանադրագետը նշեց, որ տարօրինակ է` ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ են առաջարկում «կամավորության» սկզբունքով ու ժամկետ դնում նրանց առաջ։ Ըստ Վարդևանյանի` եթե ինչ–որ բան կամավոր է, ուրեմն կամավոր է՝ առանց ժամկետների:

Նշենք, որ ԱԺ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով` առաջարկում է ՍԴ գործող դատավորներին մինչ կենսաթոշակային տարիքը լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց առաջարկում է բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ)։

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Լրահոս
0