Արփինե Հովհաննիսյանը նշանվել է. լուսանկար

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահն ապագա ամուսնու հետ լուսանկար է հրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշանվել է պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հետ։ Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Facebook ցանցի իր էջում և ցուցադրել նշանադրության մատանին։

Լուսանկարին կից նշված է, որ նրանք հիմա Մեծ Բրիտանիայում են` Լոնդոնում։

Հայտնի է, որ  Արշակ Մնացականյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրենն է։

Հայ երիտասարդների ամուսնության ժամանակ հարսը սկսել է ծիծաղել, երբ լսել է «հնազանդ» բառը

Ըստ «Հրապարակի»` նրանք առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են այս տարի կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել այս տարվա դեկտեմբերի 4-ին։ Ծննդյան օրը նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала