«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

© Sputnik / Aram NersesyanГерой проекта "Ты не один" Ромик Аршакян
Герой проекта Ты не один Ромик Аршакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռոմիկի համար կարևոր է, որ մարդիկ օգնեն միմյանց։ Ասում է` իր հայրիկն օգնում է հրդեհներ մարել, բժիշկներն օգնել են իրեն հաղթել հիվանդությանը, ինքն էլ պետք է ապահովի այս շղթայի շարունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ամուսնանալ ռուս աղջկա հետ ու տասը երեխա ունենալ։ Այսպիսի պլաններ ունի 10-ամյա Ռոմիկ Արշակյանը։ Նա վստահ է, որ ռուս կանայք գեղեցիկ են ու իր միակի հետևից պատրաստ է հասնել Ռուսաստան, բայց` ժամանակավոր։ Երեխաների ծնվելուց հետո մտադիր է վերադառնալ հայրենի Ապարան ու իր հայրիկի նման հրշեջ աշխատել։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյան
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյան

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Այս երազանքն իրականացնելու համար Ռոմիկին պետք է մի փոքր մեծանալ ու բուժել ոսկորների փխրունությունը։ Տղան վստահ է, որ դա իրեն կհաջողվի. չէ՞ որ արդեն կարողացել է հաղթահարել սուր լիմֆոբլաստային լեյկոզն ու նորից է սկսել քայլել։

Մարտին տղային հիվանդանոց էին բերել հատուկ կորսետով. նա չէր կարողանում քայլել։ Ուներ ողի կոտրվածք, որը ստացել էր ընկերների հետ վիճաբանության ժամանակ։ Հետազոտությունից հետո Ռոմիկի մոտ լեյկոզ ու ոսկրերի ախտահարում էր հայտնաբերվել։ Նրա մայրիկի` Արփիկի համար նորությունը շոկային էր։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանն իր մայրիկի` Արփիկի հետ
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանն իր մայրիկի` Արփիկի հետ

Սկզբում նրան թվում էր, թե կկարողանան շուտ տուն վերադառնալ, բայց բժիշկները բացատրել էին` հիվանդությունը երկար ու բարդ բուժում է պահանջում։

«Երջանիկ էի, երբ առաջին անալիզը մաքուր եկավ, և երբ Ռոմիկը կրկին քայլեց։ Լեյկոզը հաղթահարեցինք, մնում են փխրուն ոսկորները», - ասաց տղայի մայրը` հազիվ զսպելով արցունքները։ 

Ի տարբերություն մայրիկի` Ռոմիկը մարտական է տրամադրված։ Նա ոչնչից չի վախենում ու պնդում է, որ բոլոր դառը դեղերն ու ցավոտ բուժումները հաճելի են, երբ գիտի, որ նորմալ կյանքի է վերադառնալու։ Հիվանդանոցային օրերից էլ հիշում է միայն լավերը, հատկապես այն, երբ կրկին ոտքի կանգնեց։ 

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանը

«Բժիշկն ասաց, որ պետք է քայլեմ։ Ես հանեցի կորսետն ու սկսեցի հիվանդանոցի մի ծայրից մյուսը քայլել։ Հելացի ու քելացի»,-ասում է տղան, հետո որոշում անկեղծանալ։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանը

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Պատմում է, որ հիվանդանոցում շատ էր կարոտում հորեղբոր աղջկան` 4-ամյա Ռոզիին։ Հենց նրան էլ առաջինը գրկեց, երբ տուն գնաց։ Նաև հայրիկին էր շատ կարոտում։ Առանց վախենալու, որ մայրիկը կնեղանա, պնդում է, որ ամենաշատը հայրիկին է սիրում, որովհետև նա օրերով տուն չի գալիս ու օգնում է մարդկանց։ Ռոմիկի համար դա կարևոր է։ Ասում է, որ առանց միմյանց օգնելու մարդիկ ճիշտ չեն ապրի։ Օրինակ` իրեն օգնել են բժիշկները, ուրեմն ինքն էլ պարտավոր է ուրիշներին օգնել։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանն իր մայրիկի` Արփիկի հետ
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանն իր մայրիկի` Արփիկի հետ

«Մարդ պետք լավ տրամադրվի ու լավ բաների մասին մտածի։ Միշտ օգնի ինքն իրեն ու բոլորին», - ասում է Ռոմիկը։

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանը

Երբ տխրում է` սկսում է պանդաների մասին մուլտեր նայել։ Կարծում է, որ իրեն են նման` թմբլիկ են ու բարի։ Կուզեր տանը պանդա պահել։ Անունն էլ Ռոմիկ կդներ. իր անունը շատ է սիրում։ Իսկ մեքենաներից «Յաշիկ» (Gelenvagen,–խմբ.) է սիրում, պարտադիր սև գույնի։ Եթե շատ փող ունենար, ամբողջը կծախսեր այդ մեքենան գնելու համար։ 

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Արշակյանը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Արշակյանը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, ռուս կին ու «Յաշիկ» ունենալ

Նշենք, որ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

Լրահոս
0