ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում այսօր, վաղը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին կգրանցվի +8-ից +10, երեկոյան` +5-ից +7, գիշերային ժամերին` +5-ից +7 աստիճան։
Տարբեր տարիների ամանորյա ֆիլմերի տոնական սեղանը. հայկական կոնյակը ճանաչվել է ամենաթանկը
Այս գիշեր ամենատաք ջերմաստիճանը կգրանցվի Արցախում, Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում։