Երևանում երթուղային տաքսի է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, տուժածներ կան

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на проспекте Багратуняц (16 марта 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на проспекте Багратуняц (16 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երթուղայինում գտնվող անձանցից չորսին տեղափոխել են բժշկական կենտրոն։ Մահացածի մասին տեղեկությունները հակասական են։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 42 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել փայտե էկեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Դանակահարել են Արտաշատի «Աուրա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակցին

Դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 30-ին, Վանցյան փողոցում։

Ըստ կայքի` վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ մահացածը վարորդն է։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության` «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածները ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նշված երթուղայինն աշխատում է Հարավ-արևմտյան թաղամաս–«Գրանդ Սպորտ» երթուղով:

Հիշեցնենք, որ այս նույն երթուղին սպասարկող մեկ այլ «Գազել» բեռնատարին էր բախվել այս տարվա մարտին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала