00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը

© Sputnik / Nana MartirosyanОлег в день лаваша в семье Месропянов
Олег в день лаваша в семье Месропянов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարություն և Սուսաննա Մեսրոպյանները մեծ և ուրախ ընտանիք ունեն։ Նրանք հաճախ են միասին հավաքվում, օգնում միմյանց, միասին ուրախանում են, միասին տխրում ու աշխատում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Վաղ նախատոնական առավոտ է Արագածոտնի Ագարակ գյուղի Մեսրոպյանների ընտանիքում․վերջապես եկել է «լավաշի օրը»։ Տանը իշխող համատարած եռուզեռն ու ուրախությունը հիշեցնում են հայտնի «Ղափամա» երգը, որտեղ մեր հերոսների ընտանիքի տան նման խնամիները, քավորը, սանիկները, քեռիները, մորաքույրերն ու նույնիսկ հեռավոր ազգականներն անվերջանալի հոսքով հյուր են գալիս։ Ավելի ուշ կմիանան նաև հարևանները, որոնց հետ Մեսրոպյանները շատ ջերմ հարաբերություններ ունեն։

© Sputnik / Nana MartirosyanՏիկին Սուսաննայի պատրաստած սեղանը
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Տիկին Սուսաննայի պատրաստած սեղանը

Ըստ ավանդույթի հենց նրանք են առաջինը հյուր գալիս հունվարի 1-ին։ Նոր տարվա առաջին օրը վաղ է սկսվում է և երկար ձգվում։ Առավոտյան ութին տունն արդեն լի է հյուրերով․ ընդամենը կես ժամում հյուրասենյակում հավաքվում են բոլոր ազգականներն ու հարևանները։

Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

«Մենք շատվոր ենք և շատ ենք սիրում իրար․դա է հայկական ընտանիքի ամրության գրավականը։ Մենք միշտ ուրախանում ենք, երբ հյուրերը շատ են և տխրում, երբ տանը լռություն է», - ասում է ընտանիքի հայրը՝ դիմավորելով հերթական ազգականին։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում

Մինչ դուստրերը՝ Մարինեն և Ռաիսան, սուրճ են եփում, ընտանիքի մայրը՝ Սուսաննան, քաղցր սեղան է գցում՝ շարելով իր պատրաստած համեղ ուտեստները։ Թխվածքներ, քաղցր սուջուխ, չրեր, ալանի և այլ տարատեսակ քաղցրավենիքներ են հայտնվում սենյակում։ Տանտիրուհին հաճույքով պատմում է, որ բոլոր մրգերն աճում են իրենց այգում, էկոլոգիապես մաքուր են։ Սուսաննան որոշ բաղադրատոմսեր ժառանգել է իր վանեցի նախնիներից, իսկ մնացածը ինքն է հորինել՝ ավելացնելով իր «գաղտնիքները»։

Տվեք մեզ 365 օր, և մենք ցույց կտանք Հայաստանն ու աշխարհը. 2019-ի լավագույն լուսանկարները

«Քաղցրավենիք, թթու, պանիրներ, հաց և շատ այլ բաներ ինքներս ենք եփում և թխում։ Շատ մարդ է գալիս, դրա համար պետք է շատ աշխատել», - ասում է նա՝ ամանի մեջ շարերով չրերը։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում

Նրա փեսան՝ Գեղամը, արձագանքում է այս արտահայտությանը բարձր ծիծաղով․նա լավ գիտի, որ այս տանն անբանները տեղ չունեն։ Նույնիսկ այդ թեմայով կատակ ունի․զոքանչը ոչ մեկին չի հյուրասիրի, մինչև չստիպի աշխատել։ Սուսաննան պարտքի տակ չի մնում՝ ավելացնելով. «Ով աշխատի, նա կուտի»։ Սա այս տան կարգախոսն է։ Իսկ հետո պատահմամբ փեսային հիշեցնում է փայտ կոտրելու խոստման մասին։ Բոլորը սկսում են ծիծաղել և թվարկել օրվա անելիքները։

© Sputnik / Nana MartirosyanԳեղամը փայտ է կոտրում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Գեղամը փայտ է կոտրում

Սուսաննան որոշել է, որ այդ օրը լավաշ է թխելու և արդեն հասցրել է խմոր հունցել։ Ի դեպ, դա իսկական ծես է։ Որպես կանոն՝ լավաշը երեքով են թխում․Սուսաննան, դուստրը՝ Մարինեն և տագերկինը՝ Լյուսյան։ Նրա հետ նրանք հատուկ հարաբերություններ ունեն։ Սուսաննային փախցրել են Լյուսյայի հարսանիքի նախօրեին, և նրանք ստիպված են եղել կրկնակի հարսանիք անել։ Դրանից հետո կանայք ընկերուհիներ են դարձել։

Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները

«Մեր ընտանիքները համերաշխ են։ Նույնիսկ Ամանորի գիշերը սկզբից հյուր ենք գնում նրանց, իսկ հաջորդ առավոտ նրանք են գալիս մեզ մոտ։ Հայերը միշտ մեծ ընտանիքով են հավաքվել, և դա հիանալի է», - ասում է Սուսաննան։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում

Հարությունը զգուշացնում է, որ թոնիրը պատրաստ է։ Կանայք փոխում են շորերը և մտնում թոնրատուն։ Մարինեն և Լյուսին գրտնակում են խմորը, իսկ տանտիրուհին՝ թխում։ Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում․ խմորը Լյուսիի մոտից բառացիորեն թռչում է Սուսաննայի մոտ, իսկ հետո թխվում թոնրի մեջ, թոնրատանը տարածվում է հացի անուշ բույրը։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում

Ուզում ես մի կտոր պոկել։ Բայց ձեռքդ մնում է օդում՝ չհասած բաղձալի լավաշին․փեսա Գեղամը, չկորցնելով զգոնությունը, փակում է ճանապարհը, որպեսզի թույլ չտա տեղի ունենա «սարսափելին»։ Պարզվում է, որ կտրականապես չի կարելի ձեռք տալ առաջին յոթ լավաշին։ Ըստ տեղի առասպելի` այդպես վարվողը շուտ կայրիանա։ Կանայք պնդում են, իբր սնահավատ չեն, բայց միայն նրանից հետո, երբ թոնրից հանում են կարմրաթուշ և ութերորդ լավաշը։ Սուսաննան խնդրում է կրտսեր դստերը՝ Ռաիսային, պանիր, բանջարեղեն, թթու, տնական գինի և օղի բերել։ Հենց թոնրի մոտ տղամարդիկ և կանայք բրդուճներ են պատրաստում և մի-մի բաժակ խմում։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման արարողությունը Մեսրոպյանների ընտանիքում

Երեխային՝ Օլեգին և Իննային, թույլ չեն տալիս խմել, բայց վստահում են լավաշները տուն տանելու գործը։ Նրանք ուրախ վազվզում են և պատմում, որ, ի տարբերություն իրենց համադասարանցիների, լավաշ թխել, հարիսա եփել և շատ այլ բաներ գիտեն։ Ի դեպ, տանտիրուհին «լավաշի օրը» հենց հարիսա է պատրաստում։

© Sputnik / Nana MartirosyanԼավաշի թխման պատվին պատրաստված հարիսան
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Լավաշի թխման պատվին պատրաստված հարիսան

«Տատիկը շատ համեղ է եփում։ Նրա տոնական սեղանը միշտ լիքն է», - ասում է Իննան՝ թվարկելով իր սիրելի ճաշատեսակները։

Մինչ տանտիրուհին հարիսան լցնում է ափսեների մեջ, աղջիկները բերում են մնացածը և հիշում, թե ինչպես են կարագ պատրաստել, սմբուկի սածիլները տնկել և ելակ հավաքել, իսկ հետո միասին պահածոներ պատրաստել։ Աստիճանաբար ամբողջ ընտանիքը հավաքվում է սեղանի մոտ։ Վերջինը նստում է Սուսաննան։ Նա էլ առաջինն է բարձրացնում բաժակը՝ «ընտանիքի կենացը»։

© Sputnik / Nana MartirosyanՄեսրոպյանների ընտանիքը
Առաջին յոթ հատին ձեռք չտաս․ իսկական ծես, կամ ինչպես է թխվում նախատոնական լավաշը - Sputnik Արմենիա
Մեսրոպյանների ընտանիքը
Լրահոս
0