00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նվերներ են Ձմեռ պապից ուզել հայտնի հայերի երեխաները

© Photo : Instagram / sargis_grigoryan_actorСемья Саркиса Григоряна
Семья Саркиса Григоряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարծիք կա, որ ճանաչված անձանց երեխաներն ավելի պահանջկոտ են և քմահաճ։ Sputnik Արմենիան պարզել է` ինչ ցանկություններ ունեն Ալլա Լևոնյանի, Անահիտ Կիրակոսյանի, Անդրանիկ Հարությունյանի և Սարգիս Գրիգորյանի երեխաները։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Դերասան Անդրանիկ Հարությունյանը դստերը հորդորել է համեստ լինել ցանկություններում, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի որդին Ձմեռ պապին նամակ է գրել կրտսեր եղբոր անունից, երգչուհի Ալլա Լևոնյանն այսօր տոնական զգեստ կնվիր դստերը, իսկ դերասան Սարգիս Գրիգորյանն իրականություն կդարձնի դուստրերի «թանկարժեք» ցանկությունները։ Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Մորուքով տղամարդը մեր տանն ի՞նչ գործ ունի

Թեև դերասան Անդրանիկ Հարությունյանի 8 տարեկան դուստրը` Էլենը, այս տարի Ձմեռ պապին հղած նամակում, գրենական պիտույքներից բացի, ոչ ավել, ոչ պակաս վերջին մոդելի iPhone է խնդրել իր ականջակալներով հանդերձ, սակայն ծնողներին հաջողվել է նրան համոզել, որ փոքրիկին ավելի շատ գրքեր ու զարգացնող խաղեր են անհրաժեշտ:

«Հարցը գումարը չէ, պարզապես դեռ ուզում ենք երեխային հնարավորինս հեռու պահել տեխնոլոգիական նման նորամուծություններից: Բայց չենք էլ կարող ընդհանրապես առանց հեռախոսակապի թողնել։ Օրինակ` երբ վերջերս ինձ նոր բջջային գնեցի, իմն Էլենին տվեցի»,- իրեն բնորոշ հումորով ասում է հայրը: Մայրն էլ ավելացնում է, որ դստեր համար նաև տիկնիկ է գնել, որին նա կարող է խնամել, մազերը հարդարել։.

Հարցին, թե տարեմուտի գիշերը նրանց տանը Ձմեռ պապիկ հյուրընկալվելո՞ւ է, դերասանը ծիծաղելով է պատասխանում.

«Ոչ մի դեպքում: Ես այդ ժամանակ աշխատանքի եմ լինելու, էդ մորուքով տղամարդը մեր տանն ի՞նչ գործ ունի»։

Անդրանիկ Հարությունյանը նաև երանությամբ է հիշում իր մանկության Նոր տարիներն ու նվերները։ Նա կարծում է, որ այն ժամանակ այս տոնը մի տեսակ ավելի մաքուր էր ու ջերմ, նվերներն այսօրվանի պես ճոխ չէին, բայց դրանք ստանալիս շատ էին ուրախանում: Դերասանը հիմա էլ չի կորցրել հավատը Ձմեռ պապի ու Ամանորի հրաշքի հանդեպ: Վստահ է, որ առանց այդ հավատի դժվար կլինի:

Անահիտ Կիրակոսյանի որդիները Ձմեռ պապից երաժշտական գործիք ու զարգացնող խաղալիքներ կստանան

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի 7 տարեկան որդին`Հայկը, Ձմեռ պապին նամակ է գրել իր և կրտսեր եղբոր` 1.5 տարեկան Մհերի անունից: Տղան իր համար խնդրել է երաժշտական գործիք և գրքեր, իսկ Հայկի համար` զարգացնող խաղալիքներ։

Новогодний стол - Sputnik Արմենիա
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

Ծնողները կհոգան, որ տղաներն անպայման անակնկալ նվերներ ստանան։ Ձմեռ պապիկին տուն հրավիրելու կարիք էլ չի լինի, քանի որ դերասանուհին 2020 թվականն իր բազմանդամ ընտանիքի հետ կդիմավորի ռեստորաններից մեկում, որտեղ կվարի տոնական հանդիսությունը:

Չնայած զբաղվածությանը` Անահիտը ժամանակ է գտել նաև ամանորյա պատրաստությունները տեղը-տեղին անելու համար: Ավանդական ուտեստների պակաս նրա տանը չի լինի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Ալլա Լևոնյանը Ձմեռ պապին իր տանը չի հյուրընկալի

Երգչուհի Ալլա Լևոնյանը բազմազավակ մայրիկ է, բայց նրա 3 երեխաներից միայն փոքր դուստրը՝ 6-ամյա Շաղիկն է սպասում Ձմեռ պապի նվերին. 16-ամյա Ժաննան ու 13-ամյա Հայկն արդեն չեն հավատում հրաշագործ պապիկի գոյությանը։

Երգչուհին ցանկանում է, որ Շաղիկի կյանքում հնարավորինս երկար պահպանվի Ամանորի հրաշքի զգացողությունը:

«Նա արդեն անհամբեր սպասում է Ձմեռ պապի գալուն: Սակայն այս տարի, թերևս խախտելով մինչ այս ձևավորված ավանդույթը, պապիկը չի հյուրընկալվի մեր տանը: Ցանկանում ենք, որ Շաղիկի հոգում մնա Ձմեռ պապի խորհրդավոր կերպարը, որին հրաշքներ գործելու համար պարտադիր չէ բնակարաններ այցելել»,- ժպտում է երգչուհին։

Жаклин Саркисян - Sputnik Արմենիա
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Նա չի թաքցնում, որ ինքն էլ է ամեն տարի ամանորյա հեքիաթին սպասում: Վստահ է, որ առանց դրա կյանքը կկորցնի իր հետաքրքրությունը, մարդիկ էլ` լավատեսությունը, որը շատ կարևոր է մեր կյանքում:

Երգչուհին դեռ չգիտի, թե այս տարի Ձմեռ պապն ինչ կբերի Շաղիկին, բայց կարծում է, որ գնահատելով առաջին դասարանցի աղջնակի առաջադիմությունը և հաշվի առնելով նրա ցանկությունները` որևէ հետաքրքիր ուսուցողական խաղ է պատրաստել:

«Օրինակ` անցյալ տարի դուստրս կիթառ և խաղալիք դաշնամուր էր նվեր ստացել։ Շատ էր ուրախացել։ Իսկ այս տարի, քանի որ նա արդեն դպրոցական է, ենթադրում եմ` զարգացնող խաղ կլինի»,- ասում է Ալլան:

Երջանիկ մայրիկն իր դստերը տոնական զգեստ է գնել, որը կնվիրի հենց դեկտեմբերի 31-ին:

«Թող ձեր ընտանիքներում հաճախակի լսվեն մանկան ճիչեր». Աննա Հակոբյանի շնորհավորանքը

«Փորձում եմ տարեմուտին երեխաներիս հնարավորինս շատ հաճելի պահեր պարգևել, որոնք կցանկանայի, որ կրկնվեին ողջ գալիք տարվա ընթացքում: Ըստ այդմ էլ, քանի դեռ Շաղիկս փոքր է, ուզում եմ, որ նա ոչ թե էլեկտրոնային սարքերով ուրախանա, այլ պարզ, իր տարիքին համապատասխան իրերով»,– շեշտում է Ալլան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alla Levonyan (@allalevonyanofficial)

Նա ժպիտով է հիշում` ինչպես էին փոքր ժամանակ երեխաներով հավաքվում իր ծննդավայր Ավշար գյուղի հրապարակում, որտեղ իրենց փոքրիկ տոպրակներ էին բաժանում։ Այդ տոպրակներում ընդամենը մանդարին ու կոնֆետներ էին, բայց միևնույնն է` բոլորն անչափ ուրախանում էին այդ , որ դա նվեր էին ստանում։

Սարգիս Գրիգորյանը փորձում է իրականություն դարձնել դուստրերի ցանկությունները

Դերասան Սարգիս Գրիգորյանի դուստրերը` 9-ամյա Էվան ու 7-ամյա Յանան, Ձմեռ պապից վերջին մոդելի iPhone և իսկական միկրոֆոն են խնդրել։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին

«Ձմեռ պապն էլ, իհարկե, ամեն տարի պարտաճանաչ կատարում է նրանց պատվերները. այս տարի Էվային վերջին մոդելի iPhone կբերի, Յանային` իսկական միկրոֆոն»,- ժպիտով ասում են Սարգիսն ու կինը` Մանոն:

Նրանք նեղսրտում են, որ աշխատանքային զբաղվածության պատճառով երեխաներին շատ ժամանակ չեն կարողանում հատկացնել, փորձում են գոնե նրանց ցանկությունները կատարել:

Վերջին տարիներին Սարգիսը (հաճախ հենց կնոջ հետ) տարեմուտի գիշերը հանդիսություններ է վարում: Սակայն այս տարի բավական հարմար տարբերակ է ընձեռվել. բոլորը կհավաքվեն Երևանի ռեստորաններից մեկում, որտեղ Սարգիսն ու փոքրիկ Յանան տոնական երեկո կվարեն, իսկ Մանոն ու Էվան հարազատների և ընկերների հետ դահլիճում կլինեն հյուրի կարգավիճակում, և բոլորով միասին կդիմավորեն Նոր տարին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_actor)

Լրահոս
0