Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

© ecotonkostiНовогодний стол
Новогодний стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԺ պատգամավորներից ոմանք որոշել են, որ Ամանորի գիշերը դիմավորելու են Հանրապետության հրապարակում, ոմանք էլ այն համարում են բացառապես ընտանեկան տոն։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Մոտենում է 2020 թվականը։ Մինչ քաղաքական գործիչներն ամփոփում են ձեռքբերումները, Sputnik Արմենիան որոշել է նրանցից մի քանիսին կարճ ժամանակով շեղել քաղաքականությունից։ ԱԺ կին պատգամավորները պատմել են, թե ինչպես և որտեղ են նշելու Ամանորը։ Տոնական, ավանդական ուտեստներ պատրաստելո՞ւ են, թե՞ վաղուց հրաժարվել են ճոխ սեղաններից։

Լիլիթ Մակունց. ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն ղեկավար

Ամանորն ինձ համար ամենասիրելի տոնն է։ Փոքր ժամանակ միշտ Ձմեռ պապին նամակ էի գրում ու միշտ ստանում էի այն նվերը ինչ ցանկանում էի։ Հիշում եմ, թե ինչպես ինձնից 2 տարի փոքր եղբայրս բացահայտեց, որ Ձմեռ պապիկ չկա։ Հիմա մանկությունից մնացել է Ամանորյա հեքիաթի սպասումը։

© Sputnik / Asatur YesayantsԼիլիթ Մակունց
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Լիլիթ Մակունց

Արդեն երկրորդ տարին է`այնպես չեմ պատրաստվում Ամանորին, ինչպես նախորդ տարիներին։ Ժամանակի սղության պատճառով միայն մտերիմներիս համար եմ հասցրել նվերներ գնել։ Փորձում եմ նվերներ գնելուց անհատական մոտեցում ցուցաբերել։

Анна Акопян с дочерьми  - Sputnik Արմենիա
«Թող ձեր ընտանիքներում հաճախակի լսվեն մանկան ճիչեր». Աննա Հակոբյանի շնորհավորանքը

Ես շատ ուրախ կլինեմ, որ Ամանորին մարդիկ սկսեն շեշտը դնել ոչ թե տոնական սեղանի պարունակության, այլ տրամադրություն ստեղծելու վրա։

Իհարկե, պետք է խոստովանեմ, որ ծնողներս ևս ամանորյա ուտեստներից հրաժարվելուն դեռ պատրաստ չեն։ Մեր տանն ամանորյա ուտեստները հիմնականում մայրս է պատրաստում։ Ինքս մասնակցում եմ տոլմայի, աղցանների և քաղցրավենիքի պատրաստման արարողությանը։

Ամանորը միշտ անցկացրել եմ Հայաստանում, ընտանիքիս հետ։ Այս տարի Նոր տարին կդիմավորեմ Հանրապետության հրապարակում` երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի համերգին։ Համերգից հետո տոնը կշարունակեմ նշել տանը։

Մեր հայրենակիցներին մաղթում եմ նպատակների իրականացման տարի։

Անուշ Բեղլոյան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ամանորն ընտանեկան տոն է։ Ողջ տարին ծանրաբեռնված գրաֆիկից հետո առիթ է մի քանի օր հանգստանալու, տարվա արդյունքներն ամփոփելու և պատրաստվելու գալիք տարվա մարտահրավերներին։ Տոներից հետո, երբ ուղեղն արդեն հանգստացած է, գլոբալ խնդիրներին կարելի է ֆանտաստիկ լուծումներ տալ։

© Sputnik / Asatur YesayantsԱնուշ Բեղլոյան
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Անուշ Բեղլոյան

Ամանորը նաև հաճելի ծուլություն է, երբ քեզ կարող ես թույլ տալ լավ ֆիլմեր դիտել, լավ երաժշտություն լսել կամ ուղղակի ոչինչ չանել։

Ինձ համար ամանորյա համեղ ուտեստները պատրաստելու գործընթացը ևս հանգստի մի տարբերակ է `գործունեության տեսակի փոփոխություն։ Այդ տոնական ուտեստներին իմ ընտանիքը ողջ տարին սպասում է։ Ես դիտմամբ դրանք պատրաստում եմ միայն Ամանորին, որպեսզի տոնի համն ու հոտը չկորի։ Ամեն ինչ անում եմ դեկտեմբերի 31–ին , որովհետև աշխատանքային գրաֆիկն այդպես է թույլ տալիս։

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը զարդարում են «իրենց առաջին տոնածառը». տեսանյութ

Տոնական օրերին հանդիպում ենք մեր հարազատների ու ընկերների հետ, շփվում ենք և ամենակարևորը, որ չենք շտապում։ Դա միակ ժամանակահատվածն է, երբ ես չեմ ապրում օրացույցով։ Ամանորին կոլեգաներիս հետ չեմ հանդիպում։

Ինձ առանձնահատուկ հաճույք է պատճառում նվերներ գնելու գործընթացը։ Փորձում եմ ամեն մեկին գնել այն, ինչը համապատասխանում է նրա բնավորությանը։

Գալիք տարում մաղթում եմ, որ մարդիկ լինեն նախաձեռնող։ Եթե հստակ նպատակ ունենանք, ապա անպայման կհասնենք դրանց, քանի որ այդքան շատ չեն ձախողվածները, որքան շատ են հանձնվողները։

Նաիրա Զոհրաբյան . ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Եթե ժամանակ գտնեի, Ամանորին ընտանիքիս հետ հանգիստս կվայելեի որևէ տաք երկրում, որտեղ ծով կա։ Լինի ամառ թե ձմեռ, հանգիստ ասելով, միայն ծով եմ պատկերացնում։

Այս Ամանորը կդիմավորեմ իմ մեծ ընտանիքի հետ։ Խոզի բուդ չենք ուտելու, Հանրապետության հրապարակ չենք գնալու, էներգիայից զուրկ ամանորյա նոր հիթը չենք լսելու, դրա փոխարեն լսելու ենք Ռուբեն Հախվերդյանի ֆանտաստիկ «Ձյուն» երգը, որը կարող էր դառնալ հայկական Ամանորի լավագույն հիթը։

Տվեք մեզ 365 օր, և մենք ցույց կտանք Հայաստանն ու աշխարհը. 2019-ի լավագույն լուսանկարները

Ամանորյա սեղանի գնումները միշտ ինքս եմ կատարում։ Քիչ եմ գնում, բայց ամենալավը։ Արևադարձային մրգերից աղցաններ եմ պատրաստում ։ Որպես տաքուտեստ մատուցում եմ ձկնեղեն, ձկան հետ` ֆրանսիական գինի, որի պաշարն ինձ հետ բերում եմ Ֆրանսիայից և բնական կոմպոտներ, որոնք մեր ձեռքով ենք պատրաստում` աննշան շաքարով։

Ամանորին նվերներ գնելն իմ տարերքն է։ Երբ դեկտեմբերին մեկնում եմ Փարիզ, հետդարձի ժամանակ պարտադիր իմ հարազատների համար ամանորյա նվերներ եմ գնում։ Ինչ վերաբերվում է նվերներ ստանալուն, ապա ինձ նվեր ընտրելը շատ բարդ գործ է։ Հերթապահ «պրատակոլային» նվերներն ինձ նյարդայնացնում են։ Ես հարազատներիս ասում եմ` չհամարձակվեք ինձ որևէ բան գնել։

Լուսինե Բադալյան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Այս տարի հայտարարեցի, որ ամանորյա սեղանն այլևս չեմ ծանրաբեռնելու ավանդական ծանրամարս ուտեստներով։ Սակայն մեր տանը սկսեցին բոյկոտել իմ որոշումը, և յուրաքանչյուրը սկսեց պահանջել իր նախընտրած ուտեստը։ Միաբերան ասացին` ինչ ուզում ես արա, մայրաքաղաքային աղցանը, խոզի բուդը, տոլման և նրբաբլիթները պարտադիր է։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյան
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Լուսինե Բադալյան

Ամեն ինչ արդեն հասցրել եմ պատրաստել։

Տղաներս ինձ օգնում են տոնածառը զարդարելու հարցում։ Հիշում եմ, որ փոքր էի, ինձ համար շատ կարևոր էր, տոնածառի գագաթի լուսատուն։ Ու եթե անգամ տոնածառի լույսերը չէին վառվում, լուսատուն պարտադիր պետք է վառ լիներ։Մինչ օրս ինձ համար կարևոր է, որ տոնածառի վրա մի լուսատու գոնե լինի։

Մուտքն անվճար է. Երևանի կենդանաբանական այգին կաշխատի նաև Ամանորին

Ուզում եմ, որ 2020 թվականն անփորձանք ու թեթև լինի։ Ոչ մեկի սրտի վրա ոչ մի բան ծանրացած չմնա։

Հռիփսիմե Գրիգորյան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ամանորին պատրաստվում եմ մեծ ինքնաբավությամբ, քանի որ մեր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2019 թվականին հսկայական աշխատանք է կատարել։ Լիարժեք պատրաստվելու շատ ժամանակ չեմ ունեցել, բայց մեծ հույսեր ունեմ 2020 թվականից։ Ուզում եմ, որ այն լինի մեր պետականության ամրապնդման և բարգավաճման տարի։

© Sputnik / Aram NersesyanՀռիփսիմե Գրիգորյան
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Հռիփսիմե Գրիգորյան

Ինչ վերաբերվում է տոնական ճոխ սեղաններից հրաժարվելու առաջարկին, ապա պետք է նշեմ, որ ինքս տարիներ շարունակ խոզի ազդր չեմ պատրաստում, բայց մնացած ազգային ուտեստներից դժվար է հրաժարվելը, հատկապես, որ դրանք սպասված են Ամանորին։

Նար տարին տոն չէ առանց նվերների։ Սիրում եմ մտերիմներիս համար նվերներ գնել և իմ ձեռքով փաթեթավորել։

Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված

Ամանորի գիշերը ամբողջ ընտանիքով նշելու ենք Հանրապետության հրապարակում։ Սա ևս խոսում է միասնականության մասին։

Անի Սամսոնյան. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Յուրաքանչյուր Ամանորից առաջ միշտ բարձր տրամադրություն եմ ունենում, չնայած որ ամանորյա հրաշքներին չեմ հավատում։ Փոխարենը հավատում եմ, որ ամեն տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, իսկ թե որքանով կօգտվենք այդ հնարավորություններից, կախված է միայն մեզանից։

© Sputnik / Aram NersesyanԱնի Սամսոնյան
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Անի Սամսոնյան

Մեր տանը ավանդական հայկական ուտեստներ չկան, քանի որ չեմ պատրաստում։ Սիրում եմ միայն պասուց տոլման, որի պատրաստման ավանդույթը տատիկս է դրել, և դա ինձ համար ամենասիրելի ու անգնահատելի ուտելիքն է։ Սիրում եմ նաև մայրիկիս թխած էկլերը։

Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները

Ամանորն ինձ համար տոն են դարձնում նվերները։ Սիրում եմ նվերներ պատրաստել հատկապես երեխաների համար։ Ինքս էլ սիրում եմ նվերներ ստանալ։

Աննա Կոստանյան. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արդեն 3–րդ տարին է, ինչ Ամանորին հայկական ավանդական ձևով չեմ պատրաստվում։ Լինելով պրակտիկ մարդ` շատ լավ գիտեմ, որ այդ ուտեստներին ոչ մեկն էլ կարոտ չէ, բոլորի տանն էլ կա։ Կարևորը ոչ թե տոնական սեղանն է, այլ տոնն ընտանիքի հետ անցկացնելը։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Կոստանյան
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները - Sputnik Արմենիա
Աննա Կոստանյան

Փոխարենը սիրում եմ մտերիմներիս նվերներով ուրախացնել։ Երեխաներիս հետ արդեն ընտրել ենք այն ներկայացնումները, որ պատրաստվում ենք գնալ։ Ամանորին մեր տանը միայն քաղցրավենիքի սեղան է դրված լինում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала