Ո՞ւր է առաջինն այցելել Արսեն Թորոսյանը նոր տարում. նա դեռ բուդ ու բլինչիկ չի կերել

© Sputnik / Andranik GhazaryanМинистр Здравоохранения Арсен Торосян перед началом презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн
Министр Здравоохранения Арсен Торосян перед началом презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թորոսյանը ոչ միայն ասել է` ուր է այս տարի առաջինը գնացել, այլ նաև, թե որն է լինելու իր հաջորդ կանգառը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տարում առաջինը հյուր է գնացել Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին նախարարը գրել է  Instagram-ի իր էջում, որտեղ հրապարակել է իր և դստեր լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arsen Torosyan (@atorosyanofficial)

«Հայաստանի պատմության թանգարանում երեխաները ծանոթացան մեր հազարամյա պատմությանը»,–գրել է նա։

Թորոսյանի հաջորդ կանգառը լինելու է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, որտեղ դիտելու են «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։

«#Բա_թանգարան_չեք_գալու». նախարարը ներկայացրել է տոներին անվճար գործող թանգարանների ցանկը

Առողջապահության նախարարն իր գրառումն ավարտել է հետգրությամբ` հայտնելով, որ  բուդ և բլինչիկ դեռ չի կերել, տանը փնտրել է` չի գտել։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության 2019–ի վերջին նիստում` դեկտեմբերի 26–ին, կառավարության բոլոր անդամներին ներկայացման տոմսեր նվիրեց։ Կառավարության անդամներն այսօր Սունդուկյանի անվան թատրանում պետք է նայեն «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։

Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում

Տոնական օրերին թվով 9 թանգարաններ բաց են լինելու ու մինչև 18 տարեկաններին էլ անվճար են սպասարկելու։

Լրահոս
0