Վթար Արագածոտնի մարզում. կա 4 վիրավոր

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուշի և Օհանավան գյուղերի խաչմերուկում բախվել Opel ու VAZ 21014 մակնիշի մեքենաներ։ Տուժածների ինքնությունը դեռևս պարզված չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Երեկ` հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։

Автомобили пожарной службы и скорой медицинской помощи - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Աշտարակում. 38-ամյա տղամարդը տանիքում կախվել է

Վթար Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին. հոսպիտալացված 4 տուժածներից 2–ը երեխաներ են

Կայքի տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի-Օհանավան գյուղերի խաչմերուկում։ Բախվել են Opel մակնիշի 35 QO 053 համարանիշի և VAZ 21014 մակնիշի 88 AX 855 համարանիշի ավտոմեքենաները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Երևանում երթուղային տաքսի է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, տուժածներ կան

Լրահոս
0