00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում մարդիկ ցավակցում են իրար. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սրացումների

© Photo : facebook/Vardan VoskanyanМарш в память генерала Касем Сулеймани в Тавризе
Марш в память генерала Касем Сулеймани в Тавризе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիմա Իրանում է։ Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ է այս պահին կատարվում այնտեղ։ Փորձագետը համոզված է, որ Հայաստանը ևս անմասն չի մնա տարածաշրջանային նոր սրացումներից։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Իրանի փողոցներում իրանցիները միմյանց հանդիպելիս ցավակցում են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը, որն այժմ Իրանի Թավրիզ քաղաքում է։

«Թավրիզում մեծ թվով իրանցիներ դուրս են եկել փողոցներ` միանալով սգո երթին։ Սոլեյմանիի մահը դարձել է իրանցիների համար համախմբման աղբյուր։ Տեղի են ունենում միասնության ցույցեր։ Հնչում են իրավական միասնության կոչեր, հիշատակվում է Սոլեյմանիի կատարած մեծ գործը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում»,– պատմեց իրանագետը։

Նրա խոսքով` համազգային այս միասնությունը հերթական անգամ վկայում է, թե ինչ մեծ համակրանքով է իրանցի ժողովուրդը վերաբերվում իր զորահրամանատարին։

Генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա
Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

ՀՀ–ում Իրանի դեսպանությունը Սոլեյմանիի մահվան կապակցությամբ սգո մատյան կբացի

Հարցին, թե քաղաքական ինչ հետևանքներ կունենա իրանցի հեղինակավոր զինվորականի մահը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքով մեկ պետք է ականատես լինենք առնվազն հռետորաբանության մակարդակում լարվածության աճի, քանի որ իրանցի զորահրամանատարը կարևորագույն դերակատարություն ուներ ոչ միայն Իրանում, այլև ընդհանրապես Մերձավոր Արևելքում իրանական շահերն ապահովելու տեսանկյունից։ Իրաքում նրա մահը կարող է պատճառ դառնալ ոչ միայն Իրանի, այլև Մերձավոր Արևելքի այլ երկրների ու ԱՄՆ–ի հարաբերությունների զգալի սրման»։

Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար

Ոսկանյանի կանխատեսմամբ` բացի Իրանից, հակաամերիկյան տրամադրությունների թեժացում է հնարավոր հատկապես Իրաքում, որտեղ և տեղի է ունեցել գեներալի սպանությունը։ Իրանի առաջին քայլերից մեկը, նրա խոսքով, լինելու է Իրաքի իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Фрагмент автомобиля, в котором погиб иранский генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել

Իսկ այդ հարցում վերջին իրադարձությունների ենթատեքստում Իրաքի իշխանությունները լրացուցիչ կռվան են ստացել՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների դուրսբերումն իրենց երկրից։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա պետական մակարդակով խոստացված վրեժը, ըստ Ոսկանյանի, լինելու է ոչ շտապողական, բայց համարժեք։

Իրանը նման թաղում չէր տեսել Խոմեյնիի մահից ի վեր. Սոլեյմանիին 3 մլն մարդ է հրաժեշտ տվել

«Եթե դիտարկենք Իրանի քաղաքականությունն այս դեպքից հետո, ապա ակնհայտ է, որ նրանց պատասխանը շտապողական, տարերային ու հախուռն չի կարող լինել։ Իրանցիները վրեժի մանրամասն գործողություն կծրագրեն, և այդ մասին խոսել է նաև Իրանի հոգևոր առաջնորդն իր ցավակցական ուղերձում»,– ասաց Ոսկանյանը։

Տարածաշրջանում այս նոր լարումը, իրանագետի խոսքով, չի կարող չազդել նաև Հայաստանի վրա։ Այս իրադարձությունները տարածաշրջանում ստեղծում են նոր մարտահրավերներ ու նոր ռիսկեր, որոնց Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի։

«Բնական է, որ այսպիսի խնդիրներն առնչվում են նաև մեր երկրի անվտանգությանը, ու ես կարծում եմ, որ խնդրին պետք է անդրադարձ կատարվի չափազանց լրջորեն, գուցե նաև անվտանգության խորհրդի մակարդակով»,– ասաց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամներ։ Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ: Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր:

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Լրահոս
0