Երևանում խմած տղամարդը սպառնացել է ածելիով վնասել իրեն

© Sputnik / Asatur YesayantsПожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн
Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը որոշել է իր մտադրությունն իրագործել սուպերմարկետի մոտ։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ նա 36 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչներից մեկը «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում սպառնացել է ածելիով վնասել իրեն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Автомобиль скорой помощи у медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Խոշոր ավտովթար Կոտայքում. տուժածներից մեկը 2 տարեկան երեխա է

«911» ծառայությունն ահազանգը ստացել է հունվարի 2-ին, ժամը 23:44-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և սպառնում ածելիով վնասել իրեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի կենտրոնում մեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

Փրկարարները կանխել են ինքնավնասման փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք:

Ճայթուկի պատճառով երեխան զրկվել է մատներից մեկից. ԲԿ–ի խոսնակը մանրամասներ է ներկայացրել

 

Լրահոս
0