00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկ օր է անցկացրել ԱԻՆ բրիգադի հետ։ Հաջողվել է նկարել ամեն ինչ՝ զանգից մինչև կանչի մեկնել։ Օպերատորները և փրկարարները մի քանի զվարճալի պատմություն են պատմել։

Հայաստանի փրկարար ծառայության օպերատորներն օրական մոտ 200 զանգ են ստանում։ Յուրաքանչյուր բրիգադ կարող է օրական սպասարկել մեկից մինչև տասնհինգ կանչ։ Տոնական օրերին հաճախակի են դառնում փակ դռների և այրված աղբամանների մասին հաղորդագրությունները։ Սակայն լինում են նաև հաճելի «ահազանգեր»։

Спитак - Sputnik Արմենիա
Քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն տարվա հենց առաջին օրը

«911»-ի օպերատոր Քրիստինե Փիրուզյանը պատմում է, որ պարբերաբար զվարճալի զանգեր են ստանում։ Մի անգամ զանգահարել են հեռուստաալիքից և խնդրել օձ տրամադրել սերիալում նկարահանվելու համար, որին փրկարարները վերջերս էին բռնել։ Դեպք է եղել, երբ տատիկը կտրականապես հրաժարվել է նշել ծննդյան տարեթիվը, իսկ երբ նրան համոզել են, ասել է, որ ավելի երիտասարդ է երևում։

«Ամանորին հաճախ են զանգում և սկսում շնորհավորել մեզ։ Մաղթում են ամենաբարին։ Դա շատ հաճելի է», - պատմեց նա։

Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից

Լուրջ զանգի դեպքում Քրիստինան գրանցում է բոլոր տվյալները, ահազանգը փոխանցում «բազային»։ Իսկ Գայանե Շահինյանը սեղմում է ահազանգի կոճակը։ Հերթապահ բրիգադը իսկույն պատրաստվում է և մեկնում կանչին։ Ի դեպ, միշտ չէ, որ ինչ-որ վտանգավոր բան է տեղի ունենում։ Լինում են դեպքեր, երբ խնդրում են օգնել տատիկին անցնել փողոցը, կատվին իջեցնել ծառից կամ խճճված լվացքը հանել պարանից։ Նման կանչերը դասակարգում են որպես «օգնություն քաղաքացուն»։

Ինչպես են պատրաստում Գավառի փախլավան - Sputnik Արմենիա
Գավառում «աղջիկ տվողը» պետք է տիրապետի այս գաղտնիքին, կամ ինչպես թխել փախլավա. տեսանյութ

«Մի անգամ մեզ կանչեցին, որ բացենք բնակարանի դուռը, որտեղ երեխա կար։ Երբ պատշգամբով ներս մտանք, պարզվեց, որ այնտեղ ոչ թե երեխա է, այլ հասուն տղամարդ և նա դուռը չէր բացում, որովհետև ականջակալներով համակարգչային խաղ էր խաղում», - պատմեց փրկարար Մամիկոն Ծառուկյանը։

Իսկ Ամանորի գիշերը Մամիկոնի բրիգադը հերթապահել է Հանրապետության հրապարակում և հետևել, որ հրավառությունից հետո հրդեհ չբռնկվի։ Փրկարար-հրշեջները չեն տխրում ամանորյա հերթապահությունների պատճառով։ Ասում են, որ տարին բարդ էր․ մի քանի խոշոր հրդեհներ և բազմաթիվ միջադեպեր եղան։ Նոր տարում նրանք միայն մի բան են մաղթում, որ բոլոր կանչերը լինեն «օգնություն քաղաքացուն» շարքից։

Հայ փրկարարը կապում է լվացքի պարանն ու փակում հիվանդ տատիկի պատուհանի փեղկը

Լրահոս
0