Սուրբծննդյան տոները Հայաստանում. Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում

© Sputnik / Andranik GhazaryanЗажженые лампады в рождественский сочельник (5 января 2019). Эчмиадзин
Зажженые лампады в рождественский сочельник (5 января 2019). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է Աստվածային լույսը:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) նշում էր Սուրբ Ծննդյան տոները. Սուրբ պատարագը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի եկեղեցում մատուցվում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ:

Սուրբ ծնունդը Հայաստանում - Sputnik Արմենիա
Սուրբծննդյան երեկոն ու Սուրբ ծնունդը Հայաստանում

Հայաստանում Սուրբ Ծննդյան տոները սկսում են նշվել հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում են մինչև հունվարի 6-ին:

Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագը: «Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է Աստվածային լույսը: Ահա թե ինչու այս երեկո մարդիկ եկեղեցուց իրենց հետ տանում են վառած ճրագներ և մոմեր, որը խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի Մանուկ Հիսուս:

«Երջանկություն է»․ Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը

Կիրակի, հունվարի 6-ին, Հայաստանը տոնելու է Հիսուս Քրիստոսի ծննդյան և Սուրբ Ծննդյան տոները` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության, իսկ հունվարի 7-ը կլինի մահացածների հիշատակի օրը, որը հայտարարված է ոչ աշխատանքային:

Լրահոս
0