Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իսկանդարյան. «Լայնածավալ պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ»

© Sputnik / Asatur YesayantsИранист Гоар Искандарян
Иранист Гоар Искандарян  - Sputnik Արմենիա
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ամերիկյան զինուժի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված արձագանքներին:
Գոհար Իսկանդարյան. «Լայնածավալ պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ»

Հայաստանի արտաքին գերատեսչությունում հավատարմագրված դեսպանների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ ՀՀ համար լավագույն տարբերակը պետության անունից նման հայտարարություն հնչեցնելն է: Անդրադառնալով ամերիկյան զինուժի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված`ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Կարծում եմ` ունեցել են որոշ նյութեր, ինչը թույլ է տվել ընկալել, որ սա է լավագույն տարբերակը: Դրանից բացի, տեղի է ունեցել հեռախոսազրույց Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում հնչել են ցավակցական խոսքեր ու քննարկվել են տարածաշրջանում առկա խնդիրները»,- նշում է իրանագետը: 

Իսկանդարյանի տեղեկացմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը զանգահարել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային բարեկամ երկրների բոլոր արտգործնախարարներին՝ ներկայացնելով, թե ներկա պահին ինչ իրավիճակ է ստեղծվել Իրանում, և ինչ քաղաքականություն են փորձում իրականացնել տեղի իշխանությունները: Շուտով ԻԻՀ դեսպանատանը կբացվի սգո մատյան, որում ցանկացողները կարող են գրել իրենց ցավակցական խքոսերը: 

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Հայաստանին մտահոգում է այն, ինչ կատարվում է Բաղդադում. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

«Իսկ ինչո՞ւ այսքան ուշ, որովհետև Իրանի դեսպանն այս պահին այստեղ չէ, հետևաբար աշխատանքներն այդ պատճառով հապաղում են: Չնայած այս հանգամանքին՝ Երևան-Թեհրան սերտ համագործակցությունը շարունակվում է, բոլոր խնդիրները քննարկվում են, ուստի սոցցանցերում լարված մթնոլորտն անհասկանալի է: Կոչ կանեմ բոլորին հատկապես այս օրերին հանդարտ լինել և չմտցնել հավելյալ լարվածություն, որովհետև իրավիճակն առանց այդ էլ շատ զգայուն է»,- նշում է իրանագետը: 

Գերտերությունների արձագանքներն այս հարցում տարբեր են: Իրանագետն ընդգծում է հատկապես ՌԴ քննադատական արձագանքը, ըստ որի՝ խնդիրները նման կերպ չեն կարգավորվում: Շատերի արձագանքն էլ կախված է նրանց և ԱՄՆ-ի հետ առկա կապերից, հարաբերությունների սերտության աստիճանից: 

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Գոհար Իսկանդարյանը հուսով է, որ լայնածավալ պատերազմ չի լինի, որովհետև պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ:

«Տասնմեկ ամիս հետո կայանալու են նախագահական ընտրությունները: Ոչ ոք չի կարող հաշվարկել, թե լայնածավալ պատերազմի դեպքում որքան կլինի զոհերի թիվը, և արդյոք բազմաթիվ զոհերի պարագայում մարդիկ իրենց վստահության քվեն նորից կտան Թրամփին»,– նշում է նա: 

Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն