ՀՀ վարչապետը ցավակցել է Իրանում ավիաաղետի զոհ դարձածների հարազատներին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության վարչապետը ցավակցական գրառումը հրապարակել է Twitter–ում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թեհրանի օդանավակայանի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նա այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,- գրել է Փաշինյանը:

​Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։

Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։

Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ

Լրահոս
0