Դատապարտյալների հիվանդանոցում 6 անձ հացադուլ է անում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии
Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ են հայտարարել, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին ԶԼՄ-ներում տարածված այս լուրը հաստատել է նաև ՔԿՀ-ի ղեկավարությունը՝ նշելով, որ հացադուլ հայտարարած անձինք բուժանձնակազմի հսկողության տակ են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խնդիրը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում է: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։

Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին

Հիշեցնենք` 2019թ.-ի օգոստոսի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել էր 11-օրյա հացադուլ հայտարարած 64-ամյա կալանավոր Ժ. Հակոբյանի դին`պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների մեջ:

Լրահոս
0