Հայաստանում արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

© Sputnik / Евгений Биятов / Անցնել ֆոտոբանկДаниловский рынок в Москве
Даниловский рынок в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Լեհաստանի մարզերից թռչնամսի ներմուծման արգելքը կգործի հիվանդության մուտքը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Արգելքը կիրառվելու է նշված մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեսչական մարմնի` սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:

Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала