Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել

© Sputnik / Asatur YesayantsЧемпионат Европы 2020. Отборочный турнир. Армения - Италия
Чемпионат Европы 2020. Отборочный турнир. Армения - Италия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: 

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու պետք է բուժզննում անցներ:

Генрих Мхитарян празднует свой первый гол в составе Ромы во время футбольного матча Серии А между Ромой и Сассуоло (15 сентября 2019). Рим - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա

Corriere dello Sport-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից:  Կայքը գրում է, որ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ (0։2) խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախումից հետո, բայց մնացել էր խաղադաշտում ու շարունակել հանդիպումը։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի վերջին։ Այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք նաև, որ 2018թ.–ի սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղում է 77 համարի մարզաշապիկով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала