00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ՀՀ սահմանները զերծ ենք պահում թռչնագրիպից»

© Sputnik / Andranik GhazaryanРуководитель Государственной службы по безопасности пищевых продуктов Георгий Аветисян
Руководитель Государственной службы по безопасности пищевых продуктов Георгий Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Լեհաստանի երկու մարզերից թռչնամսի ներմուծման արգելքի մասին, որը կգործի հիվանդության մուտքը կանխելու համար։
Գեորգի Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ուզում ենք ՀՀ սահմանները զերծ պահել թռչնագրիպից»

Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ՝ գործ ունենք նորմալ պրակտիկայի հետ, երբ մի երկրում կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության արագ արձագանքման համակարգի միջոցով արձանագրվել է հիվանդություն, և այդ մասին կազմակերպությունը տեղեկացրել է բոլոր սպառողներին:

«Մենք տեսնում ենք, եթե նշված երկրից ունենք ներկրում, ապա տվյալ կենդանիների կամ դրանցից ստացված մթերքի սահմանափակումներ ենք կիրառում ու չենք թույլատրում, որ այդ երկրից ներմուծվի Հայաստան: Այս դեպքում մեր սահմանները ցանկանում ենք զերծ պահել թռչնի գրիպից»,- նշում է տեսչական մարմնի ղեկավարը:

Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» - Sputnik Արմենիա
Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված

Ավետիսյանը թեև կոնկրետ ժամկետ չի նշում, թե որքան կտևեն լեհական կողմի կանխարգելիչ աշխատանքները, բայց համոզված է, որ Լեհաստանում բոլորից շատ են շահագրգռված, որ հիվանդությունը չտարածվի և առողջ թռչնամիս արտահանեն: Հայկական կողմի արգելքը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվի, որ հիշյալ տարածքները զերծ են հիվանդություններից:

Խոսելով Թուրքիայից և Պակիստանից ներկրվող բնամթերքի ստուգման մասին՝  Ավետիսյանը նշում է, որ բուսական ծագում ունեցող ցանկացած մթերք ենթարկվում է բուսասանիտարական հետազոտության, իսկ կոնկրետ թուրքական և պակիստանյան տեսականու առումով կա տեսչական մարմնի ղեկավարի առանձին հրամանը, որպեսզի նշված երկրներից եկող սննդամթերքը նաև անցնի լաբորատոր հետազոտություն թունաքիմիկատների, մնացորդային նյութերի հայտնաբերման մասով: Հրամանը գործում է արդեն տարի ու կես, և այդ ժամանակահատվածում դեռ խնդիրներ չեն հայտնաբերվել: 

Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան: Արգելքը կիրառվելու է նշված մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Լրահոս
0