Հայ ֆուտբոլիստները յուրայիններ են դարձել Ղազախստանում

© Sputnik / Aram NersesyanПредматчевая тренировка сборной Армении по футболу (14 ноября 2019). Еревaн
Предматчевая тренировка сборной Армении по футболу (14 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Երկար ժամանակ է` քննարկվում է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կազմակերպության անդամ երկրները ներկայացնող մարզիկների կարգավիճակի հարցը։ Հայ մարզիկները առայժմ լեգեոներ են համարվում Ռուսաստանում և Բելառուսում, բայց Ղազախստանում մերոնք արդեն յուրայիններ են։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. 2020 թվականից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվելու Ղազախստանում։ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ նոյեմբերին որոշում է կայացրել, որի համաձայն` ԵԱՏՄ երկրների քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստների համար այլևս չի գործում «ղազախական ֆուտբոլի սան չհանդիսացող»–ի կարգավիճակը։

Борьба за мяч между футболистами ереванского Арарат-Армения и люксембургского Дюделанж во время первого матча четвертого квалификационного раунда Лиги Европы 2019-2020 (22 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը

Որոշումը փաստացի կիրառվում է այս տարվա հունվարից, քանի որ տրանսֆերային պատուհանը բացվել է ամսի 1-ից։

Հայ ֆուտբոլիստների համար շատ կարևոր որոշում է, որովհետև այսուհետ մեր ֆուտբոլիստները Ղազախստանում լեգեոներների սահմանափակման տակ չեն ընկնի։

Հայաստանի հավաքականի խաղացողներից կամ հայ ֆուտբոլիստներից շատերն են հանդես եկել Ղազախստանում։ Մարկոս Պիզելին իր խոր հետքն է թողել Ղազախստանի առաջնությունում։ Հիմա էլ Ղազախստանում են Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Գոռ Մալաքյանն այս օրերին մարզվում է «Կայրաթի» կազմում, և միակ խնդիրը այդ թիմում կարիերան շարունակելու համար արդեն կլինի ոչ թե փաստաթղթային, այլ խաղային որակները։

Ի՞նչ է նշանակում լեգեոները չհամարվելը, և ինչպե՞ս է դա խանգարում ֆուտբոլիստների տեղափոխությանը։ Այս հարցը ֆուտբոլային գործիչները շատ անգամ են հնչեցրել տարբեր մակարդակներում։ Ամենալավ օրինակը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, որը հրավեր ունենալով Հայաստանի ազգային հավաքականից` այդպես էլ չխաղաց մեր ընտրանու կազմում։ Հայաստանի հավաքականի կազմում խաղալու համար Յուրչենկոն պետք է ստանար Հայաստանի քաղաքացիություն, այդ դեպքում էլ նա Ռուսաստանի առաջնությունում կհամարվեր լեգեոներ, նրա դեպքում կկիրառվեր արտասահմանցիների թիվը սահմանափակող արգելքը, և ֆուտբոլիստը կկորցներ իր տեղը ռուսական ակումբում, որտեղ հանդես էր գալիս։

Мальчик-помощник у скамьи запасных наблюдает за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении между командами Арарат-Армения и Урарту (1 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տրանսֆերային նորություններ հայկական ֆուտբոլային ակումբներում. ով ուր կգնա

Ստացվում է, որ տրանսֆերներ իրականացնելու հարցում մեկ արգելք վերացավ մեր ֆուտբոլիստների համար։

Նշենք, որ ԵԱՏՄ անդամ հինգ երկրներից միայն Ղազախստանն է նման որոշում ընդունել։ Հայ ֆուտբոլիստները դեռևս լեգեոներներ են համարվում Ռուսաստանում և Բելառուսում, չնայած ԵԱՏՄ երկրների միջև գործող տնտեսական համագործակցության պայմաններում աշխատուժը (այդ թվում` ֆուտբոլիստները) պետք է ազատ տեղաշարժվի։

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև գործող միութենական պայմանագրի շնորհիվ այս երկրների մարզիկներն առանց որևէ խնդիրների հանդես են գալիս և՛ ռուսական, և՛ բելառուսական ակումբներում։ ԵԱՏՄ երկրների մարզիկներին յուրային համարելու օրենքի նախագիծը Ռուսաստանում հանրային քննարկման դրվեց և ավարտվեց 2019 թվականի նոյեմբերի 14–ին։ Բայց վերջնական որոշումն առայժմ հայտնի չէ։

Իսկ ահա Հայաստանում լեգեոներների սահմանափակումն ընդհանրապես պայմանական բնույթ ունի։ Հայկական ֆուտբոլային ակումբներում պարտադիր է միայն 23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակում յոթ հայ ֆուտբոլիստի առկայությունը։ Իսկ խաղադաշտում յուրաքանչյուր թիմ կարող է ներկայանալ միայն արտասահմանցիներով։ Այսինքն` Հայաստանում արտասահմանցիների հանդես գալու համար համարյա ոչ մի խոչընդոտ չկա։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала