Ինչպիսին պետք է լինեն դպրոցները, հիվանդանոցներն ու հանրային զուգարանները

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հանրության շրջանում հետաքրքրություն առաջացրած մի շարք հարցերի։

Նախկինում սահմանային որոշ անցակետերում ջերմաչափիչ սարքերը կա՛մ չէին աշխատում, կա՛մ աշխատում էին ոչ լիարժեք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` խոսելով այն մասին, թե ինչպես են վերահսկվում արտերկրից Հայաստան «բերվող» հիվանդություններն ու ինչ է անում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավոր վարակները սահմանային անցակետերում հայտնաբերելու համար։ 

«Կամաց–կամաց դրանք ենք կարգի բերում։ Հերթապահություններն ենք կարգի բերում։ Վերջերս էլ ԵԱՏՄ–ի փոխօգնության պայմանագրերի շրջանակներում նաև համալրում ստացանք` ավտոմեքենաներ, որոնցով հնարավորություն կունենանք մեկուսացնել նման մարդկանց»,– ասաց Ավագյանը` նշելով, որ մինչև տարեվերջ սահմանային բոլոր անցակետերն ապահովված կլինեն անհրաժեշտ նյութատեխնիկական գործիքներով ու կարողություններով։

Վերահսկողության գործառույթ է իրականացվում նաև ՀՀ դպրոցներում, որտեղ տոնական արձակուրդից հետո վերսկսված դասապրոցեսները շատ հաճախ անցկացվում են նորմայից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Տեսչական մարմնի աշխատակիցները նաև պարզել են, որ մարզային դպրոցներում դասասենյակները տաքացվում են վառարաններով։ Այս դեպքում ջերմությունն ապահովվում է, բայց երեխաները գտնվում են շմոլ գազով թունավորվելու վտանգի տակ։ 

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես. Փաշինյան

Որոշ դպրոցներում վերարկուով են դասի նստում. Հարությունյանը հրահանգում է միացնել ջեռուցումը

«Օրինակ` մենք դեպք ենք ունեցել, երբ մարզպետներից մեկին գրություն էինք ուղարկել, որ ջերմային ռեժիմն ապահովված էր, բայց այն ապահովվում էր վառարանով, որը ևս համարվում է խախտում։ Մարզպետը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ էր բերում, թե ինչու դպրոցը մինչև հիմա ջեռուցմամբ ապահովված չէ։ Բայց մենք անում ենք մեր աշխատանքը և նման դեպքերում անպայման տեղեկացնում ենք մարզպետներին»,– ասաց Ավագյանը։

Տեսչական մարմնի ղեկավարի հետ զրույցում չի շրջանցվել նաև ՀՀ վարչապետի բարձրացրած վերջին հարցը` հասարակական զուգարանների չափորոշիչների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում ծրագրվող տեսչական ստուգումները` Հայաստանի շուրջ 200 խոշոր ընկերություններում։

Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել

Լրահոս
0