Զելենսկին պահանջել է, որ Իրանը ներողություն խնդրի Boeing-ի կործանման համար

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկРабочий визит президента РФ В. Путина во Францию
Рабочий визит президента РФ В. Путина во Францию  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուսով է, որ օդանավի կործանման հետաքննություննը կանցկացվի առանց ձգձգումների։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որ Իրանը լիովին ընդունի իր մեղքը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 օդանավը կործանելու համար։ Նա այս մասին գրել է իր Telegram-ալիքում։

«Առավոտը լավը չէր, բայց ճշմարտություն բերեց։ Միջազգային հանձնաժողովի աշխատանքի ավարտից առաջ Իրանը խոստովանեց իր մեղքը։ Մենք ամբողջական և բաց հետաքննության պատրաստակամության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխհատուցումների, դիվանագիտական ուղիներով պաշտոնական ներողություն խնդրելու վերաբերյալ հավաստիացումներ ենք ակնկալում Իրանից», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Спасатели на месте крушения украинского самолета возле аэропорта Имама Хомейни (8 января 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, որ պետք է վերացնել հակաօդային պաշտպանության համակարգերի թերությունները, քայլեր ձեռնարկել, որ նման աղետներ երբեք չկրկնվեն։ Նա ցավակցություն էր հայտնել զոհվածների ընտանիքներին` վստահեցնելով, որ մեղավորները կպատժվեն։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ է լուծելու ամերիկացիներից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала