Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա

© Pixabay / jasongillman / gunОхотничье ружье
Охотничье ружье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի մեղավորը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանը «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խոշոր հրդեհ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում. տեսանյութ

Երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող ARAL մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է, այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։

Երևանի կենտրոնում տղամարդը նետվել է 11–րդ հարկից

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։ Ըստ տեղեկության` Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

Լրահոս
0