00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօգուտ օրենք, թե ավտովթարների կանխում. ո՞ր դեպքում բալային համակարգն ավելի օգտակար կլինի

© Sputnik / Aram NersesyanАктивисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван
Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ.-ի հունվարից ուժի մեջ է մտել երթևեկության կանոնների բալային համակարգը։ Սակայն նոր կանոնները բոլորի սրտով չեն։ Դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հունվարից կիրառվող բալային համակարգի շուրջ թեժ բանավեճեր են ծավալվում։ Ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, օրենքի ընդունմանը հաջորդել է հասարակության ու փորձագետների ոչ միանաշանակ արձագանքը։

Ոմանք նախաձեռնությունը ճիշտ են համարում` նշելով, որ նոր կանոնները կսանձեն հանդուգն վարորդներին։

Автомобиль дорожной полиции на площади Республики - Sputnik Արմենիա
Ամանորին 454 մեքենա է տեղափոխվել հատուկ տարածք, ևս 4-ն առանց համարանիշի են եղել

Ոմանք էլ պնդում են, որ նոր կարգավորումների բեռն իրենց վրա կզգան հիմնականում բարեխիղճ վարորդները, քանի որ աննշան խախտումներ յուրաքանչյուրը կարող է անել, այդ թվում` նորմալ վարորդները, իսկ «քյալագյոզներն» արդեն գիտեն, թե որտեղ գերազանցեն արագությունը, որտեղ` ոչ։

Եվս մի խոչընդոտ։ Կարծիքներ կան, որ ոմանք կարող են փող աշխատել բալային համակարգի միջոցով։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ պարզ է. մարդն ունի վարորդական իրավունքի վկայական և ամեն տարի ստանում է 9 բալ։ Գալիս է նրա մոտ ճանապարհային երթևեկության կանոնները խախտած հարևանը և խնդրում որոշակի գումարի դիմաց իր վրա վերցնել խախտումը։ Անշուշտ, թանկարժեք բալերը փողի դիմաց սպառելն ամենախելամիտ որոշումը չէ, բայց հայկական մտածողությունը նուրբ հասկացություն է, և միշտ չէ, որ համընկնում է չոր տրամաբանության հետ։

«Առայժմ վաղ է նոր համակարգի արդյունքների մասին հետևություններ անելը։ Այն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1–ից, ընդամենը երկու շաբաթ է անցել։ Ինչ վերաբերում է մարդկանց արձագանքին, ապա սոցիալական ցանցերի և այլ հարթակների մեր դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ վարորդների առնվազն 60 տոկոսը կողմ է բալային համակարգի ներմուծմանը», – Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ

Ինչպես արդեն ասվեց, վարորդը տարվա համար ստանում է 9 միավոր։ Բալային համակարգը տարածվում է ճանապարհային երթևեկության կանոնների գրեթե 20 տեսակ խախտումների վրա։ Ամեն խախտում միավորներ է տանում վարորդից, որոնց քանակը կախված է խախտման վտանգավորության աստիճանից։ Եթե վարորդը մեկ տարում սպառի բոլոր 9 բալերը, ապա կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Եթե 6 ամիս անց նա կրկին սպառի լիմիտը, վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել հնարավոր կլինի միայն քննություն հանձնելուց հետո։

Водители такси разблокировали улицу Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Ղահրամանյանի խոսքով` մնացած 40 տոկոսի մեջ կան մարդիկ, որոնք կարծում են՝ ընդհանրապես պետք չէ տուգանել կամ տուգանքը պետք է շատ քիչ գումար լինի։ Փորձագետը հասկանալի պատճառներով նման մոտեցումը խելամիտ չի համարում։ Իսկ ինչ վերաբերում է բալային համակարգի դեմ առողջ փաստարկներին և քաղաքացիների օբյեկտիվ բողոքներին, ապա Ղահրամանյանը հավաստիացնում է, որ հեղինակներն այդ ամենը հաշվի են առել օրենքը մշակելիս։ Եթե պահանջներն անհիմն են եղել, ապա տրվել են համապատասխան բացատրություններ։

Ի դեպ, մեր հարցմանը պատասխանած ոչ բոլոր մասնագետներն են համակարծիք օրենքի հեղինակների հետ։ Այսպես, ավտոմեքենաների հարցերով փորձագետ Արման Հակոբյանը կարծում է, որ օրենքը ստեղծվել է չարամիտ վարորդներին սանձելու համար, բայց նրանք անգիր գիտեն արագաչափերի ու տեսախցիկների տեղերը։ Տեսախցիկներին մոտենալիս`նրանք նորմալ վարում են, մնացած հատվածներում ինչքան ուժ ունեն արագ են քշում։

«Երևանի քաոսային երթևեկության պայմաններում ցանկացած նորմալ վարորդի համար չափազանց դժվար կլինի մեքենա վարել և բալեր չկորցնել։ Ճանապարհներին ու խաչմերուկներում բացակայում են ճանապարհային նշանները, կամ դրանք նկատելը շատ դժվար է։ Դրա համար խախտումները գրեթե անխուսափելի են, ինչն էլ հանգեցնում է բալեր կորցնելուն։ Ընդհանուր առմամբ երթևեկությունը շատ վատ է կազմակերպված», – ասում է Հակոբյանը։

Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն

Յուրաքանչյուր վարորդի մեքենա կարող է փչանալ ճանապարհի մեջտեղում։ Վարորդը կանգնում է, փորձում վերացնել թերությունները, բայց այդ ընթացքում հայտնվում է տեսախցիկների օբյեկտիվում, որոնք երթևեկության կանոնների խախտում են արձանագրում։ Չեն օգնում նաև միացված «վթարային» լույսերը։ Նման դեպքերում պետք է ձեռքի տակ ունենալ վթարային եռանկյունի, որպեսզի վարորդին չտուգանեն ճանապարհի մեջտեղում կանգնելու համար։

«Բայց այդ պահին վարորդի ձեռքի տակ կարմիր եռանկյունի կարող է չլինել։ Ու այդ պատճառով նրան կտուգանեն, և նա կկորցնի մեկ միավոր։ Իմ կարծիքով` դա մի քիչ անարդար է», – կարծում է Հակոբյանը։

«Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը». Սերգեյ Ղահրամանյան - Sputnik Արմենիա
Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան

Նրա խոսքով` տեսականորեն ամեն ինչ անթերի է, օրենքը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Բայց գործնականում կան բազմաթիվ նրբություններ և անկանխատեսելի իրավիճակներ, որոնք չեն կարող կարգավորել նոր կանոնները։ Հակոբյանը համոզված է, որ բալային համակարգի ներմուծմանը պետք է նախորդեր ենթակառուցվածքների ընդհանուր արդիականացում` սկսած ասֆալտի որակից, վերջացրած երթևեկության նշաններով և գծանշաններով։ Բալային համակարգը կիրառելի է եվրոպական մակարդակի վարելու մշակույթի և ճանապարհների որակի դեպքում։ Հայաստանն առայժմ հեռու է այդ չափանիշներից, այնպես որ այդ նորամուծությունը դեռ շուտ էր մեր երկրի համար։

Հակոբյանը հանդուգն վարորդների համար առավել արդյունավետ նորամուծություն է համարում խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք հեռախոսով կարող են անել անցորդները։ Այսօր շատ ավտոմեքենաներ հագեցած են նաև տեսանկարահանող սարքերով, որոնք կարող են հեշտությամբ ֆիքսել այս կամ այն խախտումը։

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները

Նոր համակարգի շուրջ բանավեճեր կընթանան այնքան ժամանակ, մինչև չհրապարակվի ՃՏՊ–ների և ճանապարհներին մահացության վիճակագրությունը։ Փաստերը համառ են, և եթե պարզվի, որ ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է, ապա կստացվի, որ բալային համակարգը օգուտ է տվել։ Եթե ոչ, ապա կունենանք հերթական անօգուտ օրենքը։

Լրահոս
0