Ինչպես է օձը տանջվում կուլ տված պլաստիկ շշի պատճառով. տեսանյութ

CC BY 3.0 / Zuhair Amr / Macrovipera lebetina obtusaЗакавказская гюрза
Закавказская гюрза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է օձը տանջվում կուլ տված պլաստիկ շշի հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հազարավոր օգտատերեր ցնցվել են համացանցում հայտնված տեսանյութի պատճառով։

Հռոմի մետրոյում թույլ են տվել պլաստիկե շշերով վճարել. տեսանյութ

Բնապահպան ակտիվիստները և օգտատերերը սարսափել են, երբ տեսել են տեսանյութը, որը տեսագրել ու սոցցանցի իր էջում հրապարակել է Հնդկաստանի անտառային ծառայության պատասխանատու Փարվին Կասվանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձը տանջվում ցավից և փորձում փսխել իրեն այդքան անհանգստացնող  պլաստիկ շիշը։

​ «Նայեք, թե ինչպես է պլաստիկն ազդում վայրի բնության վրա: Տեսանյութը կարող է ցնցել ձեզ»,-հրապարակմանը կից գրել է Փարվինը։

Երևանի կենտրոնում սպասում են ուտող-խմողներին և «ո՛չ» ասում պլաստիկին. լուսանկարներ

Տեսանյութն արդեն ավելի քան 57 հազար դիտում ունի: Օգտատերերը հազարավոր մեկնաբանություններ են թողել արտահայտելով իրենց վատ վերաբերմունքը պլաստիկի հանդեպ։  Նրանք բոլոր երկրների իշխանություններին կոչ են անում հրաժարվել պլաստիկից:

Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին

Լրահոս
0