00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

© Photo : press office of the Government of RAВстреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту "Звартноц" (14 января 2020). Еревaн
Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իռլանդական լոուքոսթերի առաջին չվերթի ուղևորները գոհ են թռիչքից։ Նրանք պատմել են իրենց տպավորությունների մասին և հայտնել, թե որքանով են տոմս գնել։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ryanair ավիաընկերության Միլան–Երևան առաջին չվերթը կայացավ, բայց երեք ժամ ուշացումով։ Ուղևորներին դա ոչ մի կերպ չի անհանգստացրել, քանի որ ավիատոմսի արժեքը «փոխհատուցել» է բոլոր անհարմարությունները։

© Photo : press office of the Government of RAՄիլան-Երևան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Միլան-Երևան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան

Առաջին չվերթի ուղևոր Միքայելը պատմեց, որ Միլան–Երևան–Միլան ավիատոմսը գնել է ընդամենը 56 եվրոյով։ Նա Նիցցայից Միլան է մեկնել, որտեղից էլ Երևան է եկել։ Միքայելի պնդմամբ` այդպես ավելի մատչելի է, քան Լիոնից Երևան չվերթը։ Նրա համար մատչելի տոմս գնելու հնարավորությունը կարևոր է, քանի որ ստիպված է տարեկան մի քանի անգամ թռչել։

© Sputnik / Aram NersesyanՄիլան-Երևան չվերթի առաջին ուղևորներից,«Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Միլան-Երևան չվերթի առաջին ուղևորներից,«Զվարթնոց» օդանավակայան

«Ես առանց ուղեբեռի տոմսեր գնեցի, քանի որ նախընտրում եմ ճանապարհորդել ուսապարկով։ Միակ բանը, որ մտահոգում է, չվերթի տևողությունն է` 4.5 ժամ, բայց դա ավիաընկերության մեղքը չէ», – ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՄիլան-Երևան չվերթի առաջին ուղևորները, «Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Միլան-Երևան չվերթի առաջին ուղևորները, «Զվարթնոց» օդանավակայան

Մյուս ուղևորը` Սարգիսը, սովորում է Եվրոպայում։ Նա ևս հաճախ է Երևան գալիս։ Այս անգամ նա Միլան–Երևան–Միլան ուղղությամբ ավիատոմսը գնել է 36 եվրոյով։  Երիտասարդը նույնպես գերադասում է ճանապարհորդել նվազագույն ուղեբեռով և առանց ուղեբեռի տոմս է գնել։

© Sputnik / Aram NersesyanՍարգիս Վարդանյան, Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Սարգիս Վարդանյան, Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Բացի շուրջ 3 ժամ ուշացումից և այն հանգամանքից, որ մի փոքր մրսեցինք օդանավակայանում, ամեն ինչ նորմալ է։ Լավ ենք տեղ հասել», – նշեց նա։

Ալինան Ստրասբուրգից մեկ ուղղությամբ տոմսը 55 եվրոյով է գնել։ Նրա տոմսը ուղեբեռով է, քանի որ հսկայական ճամպրուկով է Երևան ժամանել և մտադիր է իր հետ այստեղից «համեղ բաներ» տանել։ Նա այս գինը շատ մատչելի է համարում, քանի որ նախկինում 700-800 եվրո է վճարել։

© Sputnik / Aram NersesyanՄիլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Արտերկրում ապրող մարդկանց համար հայրենիք ժամանելը պարզապես երջանկություն է», – ընդգծեց նա։

Իտալիայում ապրող Սոնան աշխատում է արձակուրդները Հայաստանում անցկացնել։ Նա սթրես է ապրել, քանի որ մտավախություն ուներ, որ չվերթը կչեղարկվի։ Սոնան նույնպես տոմսը 36 եվրոյով է գնել։ Սոնայի տոմսով ուղեբեռ նախատեսված չէ, սակայն հակառակ ուղղությամբ երևի ստիպված կլինի լրացուցիչ վճարել, քանի որ նա էլ մտադիր է իր հետ Հայաստանի բարիքներից տանել։

© Sputnik / Aram NersesyanՍոնա Ստեփանյան, Միլան-երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Սոնա Ստեփանյան, Միլան-երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Կարևորը տոմսի պայմաններն ուշադիր կարդալն է, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Մնացածը շատ լավ է։ Թռիչքի պայմանները լավն են, ինքնաթիռը նոր է, անձնակազմն էլ` պրոֆեսիոնալ», – նշեց ուղևորը։

© Sputnik / Aram NersesyanՏաթևիկ Ռևազյան, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ
Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները - Sputnik Արմենիա
Տաթևիկ Ռևազյան, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հերթին նշեց, որ ինքնաթիռում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին։ Ուղևորների թվում ինչպես սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ զբոսաշրջիկներ կային։ Նա հիշեցրեց, որ շուրջ երեք ժամ ուշացումը կապված էր Իտալիայում անցկացվող  գործադուլի հետ, սակայն դա ուղևորների տրամադրության վրա չի անդրադարձել։

Հիշեցնենք` 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ 2020 թվականից իռլանդական Ryanair լոուքոսթերը կսկսի Հայաստանից կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Եվրոպայի մի շարք քաղաքներ` Հռոմ, Միլան, Բեռլին և Մյունխեն։  Հունվարին էլ հայտնի դարձավ, որ 2020 թվականի մայիսից շաբաթական երկու անգամ ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Սալոնիկ և Գյումրի–Աթենք ուղղություններով։ Բացի այդ հունգարական Wizz air բյուջետային ավիաընկերությունը Երևանից ուղիղ չվերթեր է գործարկում դեպի Վիեննա և Վիլնյուս։

© Photo : press office of the Government of RAՄիլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
1/4
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Aram NersesyanՍուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար - Sputnik Արմենիա
2/4
Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
© Sputnik / Aram NersesyanՍուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար - Sputnik Արմենիա
3/4
Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
© Sputnik / Aram NersesyanՄիլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
4/4

Լրահոս
0