Ucom ընկերությունը կարող է գնել Beeline Armenia–ն

© Sputnik / Владимир ТрефиловЛоготип Beeline
Логотип Beeline - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ «Բիլայն») գնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր հաստատել է, որ Ucom ընկերության հետ քննարկումներ են ընթանում հնարավոր գործարքի մասին:

Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван - Sputnik Արմենիա
Աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելուն մեկ քայլ է մնում. օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ

«Այս քննարկումների արդյունքում գործարք կարող է կնքվել, կարող է և ոչ: VEON-ը հանդես կգա նոր հայտարարությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Sputnik Արմենիային հաստատեցին, որ Ucom-ը և «Վեոն Արմենիան» սահմանված կարգով դիմել են իրենց: Այս պահին ուսումնասիրվում է հայտը, պարզվում է` արդյոք այս գործարքը չի հակասում մրցակցային շուկայի օրենքներին ու չի ազդում սպառողների շահերի վրա։

ԵԱՏՄ–ին ասենք` դուք աչք փակեք, մենք փող աշխատենք. ղազախները Հայաստանից ավտոմեքենա չեն տանի

2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով:

Լրահոս
0