Ուր է հեռացել հայկական էպոսի հերոսը. հնագետները հետազոտում են «Մհերի դուռը» և քարանձավները

© Sputnik / Janna PoghosyanПосетители у пещеры Арени
Посетители у пещеры Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վայոց Ձորում գտել են տասնյակ ձեռակերտ քարանձավներ։ Դրանց մի մասը ժայռափոր դամբարաններ են, որոնք միջնադարում վերածվել են վանքերի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտը «Մհերի դռների» և Վայոց Ձորի այլ քարանձավների մանրակրկիտ ուսումնասիրություն է սկսում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Историко-археологический музей - заповедник Мецамор - Sputnik Արմենիա
Մեծամորում կբացվի հնագիտական այգի. դպրոցականները հնագետներ կդառնան

Հուշարձանը գտնվում է Ելփին գյուղում` Երևանից Վանաձոր տանող ճանապարհին։ Ժայռի մեջ ընկած է մեծ դռան ձևով փորվածք, որը հետևում հատվում է երեք–չորս մետրանոց որմնախորշի հետ։

Հուշարձանը կրում է «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հերոսի անունը։ Դավթի որդին` Փոքր Մհերը, հեռացել է աշխարհիկ կյանքից` չդիմանալով  անարդարությանը, և սպասում է իր վերադարձին ու բարության թագավորության ստեղծմանը։ «Փոքր Մհերի» գլխավոր դուռը գտնվում է Արևմտյան Հայաստանում` Վանա լճի լեռներում։ Դրա կողքին պահպանվել են ուրարտական Իշպուինի արքայի սեպագիր արձանագրությունները։ Ժայռափոր դուռը նվիրված է Խալդ աստծու պաշտամունքին։ Հայկական լեռնաշխարհի ուրիշ վայրերում ևս կան նման շինություններ, որոնք դարձյալ «Մհերի դուռ» են կոչում։

Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները

«Դրանցից մեկը պահպանվել է Ելփինում։ Մենք այնտեղ արդեն սկսել ենք պեղումները, դրանք կշարունակենք ամռանը։ Ուղղակի ավելի դանդաղ ենք աշխատում, քան կարող էինք, որովհետև ստիպված ենք փորել հենց գյուղի մեջտեղում` ճանապարհի մոտ», – պարզաբանեց Ավետիսյանը։

Հնագետները փորձում են Մհերի այդ դուռը համեմատել այն մեկի հետ, որը մնացել է Վանա լճի մոտ։

«Զորաց քարերի» նկատմամբ բարբարոսություն է իրականացվել. Նանա Հերունի

Ընդհանուր առմամբ, Եղեգնաձորում հնագետներն արձանագրել են անսպասելիորեն շատ ժայռափոր շինություններ, ընդ որում՝ շատերը պատկանում են ուրարտական թագավորության ժամանակաշրջանին։ Միջնադարում Օրբելյան իշխանների օրոք ուրարտական դամբարանները վերածվել են քրիստոնեական վանքերի։ Բայց դրանց մի մասը կառուցվել է նաև 13-14–րդ դարերում։ Որոշ քարանձավներում գտել են ջրաղացների մնացորդներ։

«Վայոց Ձորում` Եղեգնաձոր քաղաքի շրջակայքում, յուրաքանչյուր քարանձավում կարելի է գտնել նման ձեռակերտ քարանձավներ, դրանցից շատերը հիշեցնում են ուրարտականները», – նշեց Ավետիսյանը։

Բնականաբար, քարանձավները բազալտի կամ գրանիտի մեջ չեն փորել. այդ ժամանակ քար մշակելու այդքան ամուր գործիքներ չկային։ Բայց նույնիսկ միջին ամրության քարերի համար անհրաժեշտ էին այդ ժամանակների համար կատարյալ հատիչներ։ Քարերի վրա թողած հետքերով գիտնականները փորձում են պարզել` ինչից և ինչպես են դրանք կառուցվել։

Լրահոս
0