Ավստրիան Ռուսաստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող Գարի Գրիգորյանցին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցАвтомобиль полиции в Вене
Автомобиль полиции в Вене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննության վարկածով` 1998 թվականի դեկտեմբերին Կրասնոյարսկի երկրամասի Եմելյանովսկի շրջանի Սոլոնցի ավանում Գրիգորյանցը, անձնական թշնամանք տածելով իր ծանոթի նկատմամբ, սպանել է նրան, այնուհետև թաքնվել իրավապահներից։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ավստրիայից Ռուսաստան է արտահանձնվել հայաստանցի Գարի Գրիգորյանցը, որը մեղադրվում է Կրասնոյարսկի երկրամասում կատարած սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գլխավոր դատախազությանը։

Небоскребы делового центра Москва-сити. - Sputnik Արմենիա
«Մոսկվա Սիթիում» զինված բելառուսցին պատանդ է վերցրել մի կնոջ

«Այսօր ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Ավստրիայի իրավասու մարմինները Ռուսաստանին են արտահանձնել Գարի Գրիգորյանցին», – գրված է հաղորդագրության մեջ։

Քննության վարկածով` 1998 թվականի դեկտեմբերին Կրասնոյարսկի երկրամասի Եմելյանովսկի շրջանի Սոլոնցի ավանում Գրիգորյանցը, անձնական թշնամանք տածելով իր ծանոթի նկատմամբ, սպանել է նրան, այնուհետև թաքնվել իրավապահներից։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Վիճաբանության ժամանակ կրակել են հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովի ոտքին

2019 թվականի հունիսին Ռուսաստանը պարզել է չարագործի գտնվելու վայրը և Ավստրիա հարցում  ուղարկել` նրան հանձնելու պահանջով. պահանջը բավարարվել է 2019 թվականի դեկտեմբերին։

Հունվարի 15–ին ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ)  Ինտերպոլի ռուսական բյուրոյի աշխատակիցների ուղեկցությամբ Գրիգորյանցին Մոսկվա են հասցրել։

Լրահոս
0