ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց գործընկերներին

© Sputnik / Aram NersesyanДепутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн
Депутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշանակված նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով։ Հանձնաժողովի անդամներն աշխատանքի եկան 1.5 ժամ ուշացած։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստը սկսեց գործընկերներին նկատողություն անելով։

Ազգային ժողովն ընդունեց հաջորդ տարվա բյուջեն. 37 պատգամավոր դեմ քվեարկեցին

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փակ նիստում հավանություն է տվել համաներման մասին նախագծին

«Այն վերաբերմունքը, որ այսօր դրսևորվեց հանձնաժողովի անդամների ու նաև իմ կողմից։ Եթե նիստը նշանակվում է ժամը 10-ին, նշանակում է` հանձնաժողովի անդամները պետք է նիստին ներկայանան ժամը 10–ին»,–ասաց նա։

«Օրգանիզմը պետք է նախապատրաստել նոր ռեժիմի». Ռուբեն Աղուզումցյան

Վլադիմիր Վարդանյանը նաև շեշտեց, որ ԱԺ–ում աշխատանքը սկսվում է դրանից 1 ժամ առաջ` առավոտյան 9։00–ին, և հանձնաժողովների նիստերը նշանակվում են այդ հաշվարկով։

«Հուսանք, որ տեղի ունեցածը պայմանավորված է հետտոնական վիճակով և այլևս չի կրկնվի»,– ասաց Վարդանյանը։

Բանն այն է, որ ժամը 10։00-ին նշանակված նիստին հանձնաժողովի անդամներն այսօր ներկայացան կես ժամ ուշացումով, ինչի հետևանքով նիստը մեկնարկեց նշանակված ժամից 30 րոպե ուշ։

Մենք ուշադրություն չենք դարձնում ժամանակի կառավարման հարցին. Ռուբեն Աղուզումցյան

Լրահոս
0