00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարարից մինչև վարչապետ. ի՞նչ է հայտնի Միխայիլ Միշուստինի մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցКандидат на пост премьер-министра РФ Михаил Мишустин
Кандидат на пост премьер-министра РФ Михаил Мишустин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ո՞վ է նա, ի՞նչ է հայտնի նրա մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. 53–ամյա Միխայիլ Վլադիմիրի Միշուստինը հունվարի 16–ին դարձել է Ռուսաստանի վարչապետ։ Պետդումայում Միշուստինի թեկնածությունը հաստատելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անմիջապես ստորագրել է նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Միշուստինը ծնվել է Մոսկվայում զինվորականների ընտանիքում։ Նրա ընտրած մասնագիտությունը քաղաքականությունից հեռու է, հիմնական ուղղվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներն են։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«ՌԴ կառավարության փոփոխությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա չի ազդի». Մնացականյան

Միշուստինն ավարտել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը` «ՍՏԱՆԿԻՆ»–ը, որը նախկինում կոչվել է Մոսկվայի հաստոցագործիքային ինստիտուտ։ Հետագայում նա ստացել է տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան։ 2008թ.-ի մարտին Միշուստինը դարձել է UFG ընկերությունների խմբի նախագահ, որն ակտիվների կառավարման ոլորտում խոշորագույն ռուսական ընկերություններից է։

Նա գլխավորել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը 2010թ.-ի ապրիլից։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել այդ ծառայության կայքը։ Բացի դրանից, դեռ 1990–ականների սկզբից Միշուստինն ակտիվ մասնակցություն է ունեցել տվյալ ոլորտում առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման մեջ։ Հենց նա է մշակել էլեկտրոնային թվային ստորագրության մասին օրենքը, ինչպես նաև ներմուծել «միասնական պատուհանի» համակարգը և հարկային փաստաթղթերը թվային ձևաչափով հանձնելու տեխնոլոգիաները։

ՌԴ նոր վարչապետի առանցքային բնութագիրն այն է, որ նա հեռու է վերնախավերի ներսում ընթացող «պատերազմներից» և կլաններից։

Գիտական գործունեությունը

74-я сессия Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке. День четвертый  - Sputnik Արմենիա
Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

Միշուստինը հարկային վարչարարության թեմայով երեք մենագրությունների հեղինակ է։ Բացի դրանից, նա հրապարակել է ավելի քան 40 գիտական հոդված։ Միշուստինի խմբագրությամբ ՌԴ հարկային մարմինների ստեղծման 25–ամյակի կապակցությամբ հրատարակվել է «Հարկեր և հարկային վարչարարություն» դասագիրքը։

Ընտանիքը և նախասիրությունները

Միխայիլ Միշուստինն ամուսնացած է, ունի երեք որդի։ Տարբեր աղբյուրների համաձայն` նա սպորտի, մասնավորապես, հոկեյի մեծ սիրահար է։ Նա նույնիսկ ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմի մեջ է։ ԲԿՄԱ–ի հանդեպ սերը և նվիրվածությունը ժառանգական է։

«Պապերս երիտասարդ լեյտենանտներ են եղել, նրանք երկրպագել են ԲԿՄԱ–ին։ Հայրս մինչև կյանքի վերջ նույնպես ԲԿՄԱ–ի երկրպագու է եղել։ Իմ կյանքն անցել է ԲԿՄԱ–ի հետ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ներկա եմ լինում խաղերին», – ասել է նա 2015–ի առաջնության մեդալները հանձնելու արարողության ժամանակ։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Հունվարի 16–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Լրահոս
0