«Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի առնչությամբ ԿԳՄՍՆ–ի գործառույթն ավարտված է». Հովսեփյան

ԿԳՄՍ նախարարությունում ակտիվ քննարկումներ են եղել «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի ամրացման հարցում բոլորի համար ընդունելի տարբերակ գտնելու նպատակով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը վստահեցնում է, որ նախարարության լիազորությունների շրջանակում արվել է հնարավորը` «Հայաստանի փոքրիկ երգիչների»` Արամի 23 հասցեում գտնվող շենքի ամրացման ու նորոգման հարցը լուծելու համար։

Обрушенное историческое здание на Арами 23 (11 января 2019). Ереван - Sputnik Արմենիա
Արամի 23-ի շենքի փլուզումը նախադեպ չի լինի. քաղաքապետը խոստանում է պահպանել հուշարձանները

«ԿԳՄՍ նախարարությունում ակտիվ քննարկումներ են եղել «Ամուր քնսթրաքշնի», «Օլդ սիթի» ընկերությունների և նախարարության ներկայացուցիչների միջև, որպեսզի կարողանանք գտնել բոլորի համար ընդունելի լուծում առ այն, թե ինչպես պետք է առավելագույնս ամրակայել շենքը, և որքան այն կարժենա»,-մանրամասնում է ԿԳՄՍ նախարարի խորհրդականը։

Նրա խոսքով` քննարկումների արդյունքում հիմք է ընդունվել իտալացի մասնագետների նախագիծը։

«Այդքանով Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության գործառույթները, գոնե այս պահին, ավարտված են»,-փաստում է նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը։

Անդունդի եզրին. Երևանի Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան շենքը փլուզվում է

Ինչ վերաբերում է Տիգրան Հեքեյանի հետ քննարկումներին, Հովսեփյանի խոսքով, գոնե վերջին մի քանի օրերին նախարարության ներկայացուցիչներն ու Հեքեքյանի միջև հանդիպում չի եղել։

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեյանը հայտարարել էր, որ պատրաստ է իրենց շենքի հարցով գնալ մինչև Եվրադատարան։

Հիշեցնենք, 2019 թվականի հունվարի 11-ին փլուզվել էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի` Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատը։

Արամի 23. ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի ներսում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала