Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Հարկային օրենսգիրքը մնում է բարդ ու խրթին, լուծումները ժամանակավոր են»

© Sputnik / Aram NersesyanСамсон Григорян
Самсон Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մանր ու միջին բիզնեսին, մասնավորապես, միկրոձեռնարկատիրության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին:
Սամսոն Գրիգորյան. «Հարկային օրենսգիրքը մնում է բարդ և խրթին, լուծումները ժամանակավոր են»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ողջունում է միկրոձեռնարկատիրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հանգամանքը։ Այն ավելի շուտ միտված է արտադրողների և նախկինում ընտանեկան բիզնեսում աշխատողների գործունեությանը, ավելացրեց նա:

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» խոստանում է լուսավորել Հայաստանն ու փոխել հարկային օրենսգիրքը

«Թյուր կարծիք կա, որ օրենքն ավելի շուտ մանր ու միջին առևտրով զբաղվողների համար է: Այդպես չէ, քանի որ այն չի վերաբերվելու անմիջականորեն Երևան քաղաքում առևտրային գործունեությամբ զբաղվողներին, ինչպես նաև հայաստանյան շուկաներում կամ առևտրի կենտրոններում առևտրով զբաղվողներին»,- ասաց գործարարը:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ հարկային ոլորտում օրենսդրական փոփոխությունները կապված չեն կոնկրետ միջին ձեռնարկատերերի հետ, քանի որ սահմանված շեմը հատած գործարարների առօրյա գործունեության վրա դրանք ոչ մի կերպ չեն անդրադառնալու և, ըստ Գրիգորյանի, դրա կարիքն էլ չկա, որովհետև բիզնեսը գնալով պետք է աճի և այդ պարագայում հարկերից ազատվելու խնդիր չի լինի:

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

«Կոնկրետ միկրոձեռնարկատերերի համար սա մեծ օգնություն է: Օրինակ` թեթև արդյունաբերության ոլորտում բացվող ձեռնարկությունների արտադրությանը շատ կօգնի և գործարարները մյուսների նման յուրաքանչյուր աշխատակցի համար 20 հազար և ավելի գումարի փոխարեն ամսական ընդամենը 5 հազար դրամ կվճարեն: Այսինքն՝ բիզնեսը կայանալու, կազմավորվելու և մյուս դաշտ անցնելու համար ժամանակ է ստանում»,- նշեց գործարարը:

Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը

Գրիգորյանի կարծիքով՝ թեև 24 մլն դրամի շրջանառությունը միկրոձեռնարկատերերի համար ռացիոնալ շեմ է, նրանք ազատվելու են հարկերից, բացի յուրաքանչյուր աշխատակցի համար մուծվելիք 5 հազար դրամից, այդուհանդերձ գործարարը չի կարծում, որ կատարվել են շոշափելի օրենսդրական փոփոխություններ: Մինչդեռ մոտ ապագայում կառաջանա իսկապես լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Ըստ Գրիգորյանի՝ հարկային օրենսգիրքը շարունակում է մնալ բարդ ու խրթին, իսկ լուծումները ժամանակավոր բնույթ են կրում:

Լրահոս
0