Կոտայքում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել

© Sputnik / Asatur YesayantsПожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн
Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առավոտյան Կոտայքի մարզում փողոցներից մեկում պայթյուն է հնչել, որի հետևանքով տան պատերը փլուզվել են։ Թե ո՞րն է պայթույնի առաջացման պատճառը` դեռ հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Կոտայքի մարզի փողոցներից մեկում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կան տուժածներ։

Гаишник, ГАИ - Sputnik Արմենիա
Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է

«Հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների` կան տուժածներ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։

Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց

Լրահոս
0