Երևանի 2 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

© Sputnik / Aram NersesyanАвтопробег против запрета на праворульные автомобили в Армении
Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, որովհետև խաչմերուկներում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Վարորդների տուգանման բալային համակարգ - Sputnik Արմենիա
Բալային համակարգ վարորդների համար. տուգանքներ և միավորներ

«Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Լրահոս
0