Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք

© Sputnik / Armenuhi MkhoyanБывший нападающий ФК "Ширак" Андраник Барикян с семьей
Бывший нападающий ФК Ширак Андраник Барикян с семьей - Sputnik Արմենիա
Եվրոպայում ավելի լավ կյանք ունենալու ակնկալիքը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի վաստակաշատ ֆուտբոլիստին տարավ Ֆրանսիա, սակայն հայրենիքի կարոտն ու Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները նրան կարճ ժամանակ անց վերադարձրին հայրենի Գյումրի:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալուց 2 տարի անց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Անդրանիկ Բարիկյանն ընտանիքով մեկնում է Ֆրանսիա: Իր ողջ կյանքը ֆուտբոլին նվիրած տղամարդու համար դժվար էր մտածել Հայաստանում այլ գործ սկսելու և ընտանիքը պահելու մասին։ Խոստովանում է՝ «թավշյա հեղափոխությունը» մեկնարկել էր, բայց հույս ու հավատ չկար, ելքն արտերկիրն էր:

© Photo : provided by Andranik BarikyanԱնդրանիկ Բարիկյանը
Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք - Sputnik Արմենիա
Անդրանիկ Բարիկյանը

«Ես չէի պատկերացնում, որ այդքան դժվար է լինելու հայրենիքից հեռու: Երբ ժամանակին երգում էին «Հայրենիքս ջուրը» երգը, չէի հասկանում դրա իմաստը, Ֆրանսիայում առաջինը, որ աչքիս երևում էր, ջուրն էր: Հետզհետե կարոտն անտանելի էր դառնում, թեև այնտեղ շատ ծանոթներ, ընկերներ ու հնարավորություններ կային, իսկ երեխաներս՝ Համլետն ու Մարին, արդեն հաղթահարել էին լեզվական խոչընդոտը, Մարին իր հաջողություններով հասցրել էր զարմացնել նաև դպրոցի ուսուցիչներին»,-պատմում է ֆուտբոլիստի կինը՝ Արմենուհի Կարապետյանը:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ երազանք ունի Յուրա Մովսիսյանը. բլից հարցազրույց հայտնի ֆուտբոլիստի հետ

Ֆրանսիայում Բարիկյանին հաջողվում է անգամ զբաղվել սիրելի գործով`խաղալ 5-րդ լիգայում՝ Դեսինի ֆուտբոլային թիմում: Կինն է պատմում. «Որդուս տարել էինք ֆուտբոլի ընդունելու, իմացան, որ Անդրանիկը ֆուտբոլիստ է, նրան կանչեցին թիմում խաղալու, նույնիսկ ուզում էին, որ Անդրանիկը մնար որպես մարզիչ։ Բայց քանի որ դրանով Ֆրանսիայում հնարավոր չէր ընտանիք պահել, ամուսինս ստիպված հրաժարվեց»:

Չնայած արդեն Ֆրանսիային որոշ չափով հարմարվել էին, բայց վերադարձի մասին Բարիկյանները չէին դադարում մտածել, թեև գիտեին դժվար է լինելու՝ մեկնելուց առաջ տան ամբողջ գույքը վաճառել էին ու ամեն ինչ Հայաստանում սկսելու էին նորից:

«Աշխատանք չլինելը ստիպեց Հայաստանում թողնել ամեն ինչ ու մեկնել, բայց երկար ժամանակ չպահանջվեց զգալու, որ այն մերը չէր, թող քիչ, բայց մերը լինի: Ֆրանսիայում լսում ու տեսնում էինք Հայաստանի զարգացումները, ու հենց դա էլ կարոտի հետ մեկտեղ պատճառ դարձավ մեր վերադարձի»,-պատմում է Անդրանիկ Բարիկյանը՝ հիացմունքով խոսելով հատկապես հայրենի քաղաքում տեղի ունեցած փոփոխությունների մասին` սարքված փողոցների, զբոսաշրջիկների։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնդրանիկ Բարիկյանի դուստրը
Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք - Sputnik Արմենիա
Անդրանիկ Բարիկյանի դուստրը

«Հուսամ՝ շուտով նաև գործազրկության խնդրի լուծմանը նպաստող քայլեր կձեռնարկվեն»,-նշում է ֆուտբոլիստը:

Նրա խոսքով՝ վերադարձի հետ կապված դժվարությունները ոչինչ են, կարևորը հայրենիքում են՝ սիրելի քաղաքում:

«Մենք հիմա ոչ մեկից ո՛չ պարտք ունեք, ո՛չ պահանջ՝ մեր սեփական որոշմամբ լքել էինք հայրենիքը, հետո էլ հետ ենք եկել: Որոշումը միայն մերն էր»,–ասում է նա:

Վերադարձից հետո Անդրանիկը որոշել է՝ սեփական գործն է դնելու հայրենի քաղաքում, մտածելու է նաև մարզչական կարիերայի մասին:

© Photo : provided by Andranik BarikyanԱնդրանիկ Բարիկյան
Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք - Sputnik Արմենիա
Անդրանիկ Բարիկյան

Ի դեպ, նշենք, որ Անդրանիկ Բարիկյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ամենահավատարիմ ֆուտբոլիստն է. նա մինչև ֆուտբոլային կարիերայի ավարտը խաղացել է «Շիրակ» ակումբում: Հավելենք, որ ֆուտբոլային հարուստ կարերայի ընթացքում պաշտոնական մրցումներում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 356 խաղ՝  խփելով 83 գոլ: Այդ հանդիպումներից 291-ը Բարիկյանն անցկացրել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում, 48-ը՝ ՀՀ գավաթի, 2-ը Սուպերգավաթի և 15-ը եվրագավաթների խաղարկություններով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала