Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsМашина скорой помощи у дома, где обнаружено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн
Машина скорой помощи у дома, где обнаружено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԱԾ նախկին պետը ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ ուզում է 2-3 օր հանգստանալ Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարանում։ Հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են այդ բնակարան, և կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ նոր մանրամասներ է հայտնում։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող, իրեն պատկանող բնակարան:

«Տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թ-ի դեկտեմբերի վերջերին նա միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում Կուտոյանի խնդրանքով նրա կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել ու դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին»,– նշված է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ողբում է Գեորգի Կուտոյանի մահը - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

2020 թվականի հունվարի 17-ին Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Դեպի վայրի զննության ժամանակ հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը) դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:

Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան

Հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է դիակը) դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Կուտոյանն ուզե՞լ է ընդհատել ուսումը դրսում և միանալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմին. ԶԼՄ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала