Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան

© SputnikВладимир Погосян
Владимир Погосян - Sputnik Արմենիա
Հատուկ ծառայությունների վետերանը կարծում է, որ Գեորգի Կուտոյանի մահվան գործում կարևորը դրդապատճառները պարզելն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան պատճառների վարկածներից մեկը ինքնասպանության հասցնելն է։ Ու եթե դա իսկապես այդպես է, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքն արխիվային փաստաթղթերի մասին է, իսկ ավելի ճիշտ` գործակալական փաստաթղթերի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հայաստանի հատուկ ծառայությունների վետերան, 90–ականների սկզբին հատուկ գործողությունների ղեկավար Վլադիմիր Պողոսյանը։

Հունվարի 17–ին հայտնել էինք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։

«Սա բավականին լուրջ բան է, լուրջ դիտարկում է պահանջում։ Կարևորը դրդապատճառները պարզելն է. ամենայն հավանականությամբ, խոսքը և՛ հին, և՛ գործող ագենտուրայի մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ գործակալական, վարկաբեկող նյութեր կան նաև ներկայիս իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ։ Սա բավականին լուրջ հարց է», – ասաց փորձագետը։

Պողոսյանի խոսքով` «թավշյա հեղափոխության» օրերին ինքը կոչ էր անում կնիք դնել Բաղրամյան 26–ի ու ԱԱԾ–ի չհրկիզվող պահարանների վրա, որպեսզի արխիվային նյութերը չտարածվեն, քանի որ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Машина скорой помощи у дома, где обнаружено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

«Չէ՞ որ մենք չգիտենք` ինչ մակարդակի փաստաթղթերի մասին է խոսքն ու ինչպես դրանք կարող են ազդել նախորդ կառավարության կամ պաշտոնյաների վրա։Սրանք բավականին լուրջ հարցեր են, ու այստեղ արդեն կարող է ազգային անվտանգության հարց լինել», – ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Կուտոյանն ԱԱԾ ղեկավար է եղել 2016–2018 թվականներին, աշխատել է նաև Գլխավոր դատախազությունում, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ու Հայաստանի մի շարք համալսարաններում։ Եղել է Սերժ Սարգսյանի օգնականը։ Ամուսնացած էր, ուներ 4 տարեկան որդի։

Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала