00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:13
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր հանգամանքներ` Պողոս Պողոսյանի մահվան առնչությամբ. դատախազությունը բողոք է ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanАкция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн
Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պողոս Պողոսյանի մահվան առնչությամբ ձեռք բերված տվյալները հաստատում են, որ մի խումբ անձինք հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ դատախազությունը հայտնում է, որ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։

«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Դեպքի վերաբերյալ որպես վկա հարցաքննված Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք վկայում են Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Պողոս Պողոսյանի սպանության գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել

Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Ձեռք բերված տվյալները հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին (հատկապես գլխին) և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք: Այսինքն` հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Սերժ Սարգսյանի, Կարապետյանի ու մյուսների գործի նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է պարզվել

Հիշեցնենք, որ Պողոսյանի սպանության համար 2001–ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը` հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

«ՄԱՊ–ի Ալիկը» գրավով ազատ կարձակվի

Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով

 

Լրահոս
0