00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում

© Pixabay / Maklay62Деньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե օրինագիծն ընդունվի, ֆինանսական խարդախություններ անողները չեն կարողանա պատասխանատվությունից խուսափելու համար իրենց ունեցվածքը գրանցել վարորդների, եղբայրների ու քույրերի անունով։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ–ում ներկայացրեց «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն` դատարանը կկարողանա տեղեկություններ ստանալ ոչ միայն ֆինանսական հանցանքներում մեղադրվողների, այլև նրանց հետ կապված անձանց բանկային հաշիվների մասին։

Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Օրենքի փոփոխությունը կարող է հանգեցնել բանկային տվյալների արտահոսքի»

Նախարարի խոսքով` երբ օրենքն ուժի մեջ մտնի, հնարավոր կլինի ոչ միայն բանկային տեղեկություն ստանալու, այլև բանկերում խուզարկություններ անցկացնելու միջնորդություն ներկայացնել։ Օրինագծի ընդունման դեպքում կստուգվեն ոչ միայն ֆինանսական խարդախություններ անողների հաշիվները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց հաշիվներն ու ունեցվածքը։

Սակայն դատարանը կարող է նման միջնորդություն ներկայացնել միայն այն դեպքում, եթե եկամտի անօրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ լինեն։ ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է հավանության տան միջնորդությանը։ Դատավորը պետք է ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ այդ տվյալները հիմնվում են գործի նյութերի վրա, դրանք անհրաժեշտ են գործը բացահայտելու համար և այդ տվյալները հնարավոր չէ ստանալ այլ ճանապարհով։ Այդպիսով, որոշումը կանցնի մի քանի ատյանով, ինչը կնվազեցնի միանձնյա որոշումներ կայացնելու ռիսկը։

Քննադատելով օրինագիծը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ օրենքում չի նշվում` որ դեպքերում կարելի է խուզարկություններ կատարել և ինչով դրանք կսահմանափակվեն:

«Խուզարկության ընթացքում քաղաքացու մասին կարող է անձնական այլ տեղեկություն բացահայտվել, որը կապ չունի գործի հետ», – ասաց նա։

Պատգամավորի խոսքով` եթե անօրինական գործարքների մասնակիցները տեսնեն, որ բանկերն ավելի խիստ են վերահսկվում, նրանք իրենց գործարքները պարզապես կանխիկ գումարով կիրականացնեն, և այդ դեպքում գրեթե անհնար կլինի բռնել նրանց։

Премьер министр Никол Пашинян на заседании Правительства (9 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հասանելիությունը կընդլայնվի

Օրինագիծը Ազգային ժողովում ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ այսպիսի օրենսդրություն չկա։ Եվրոպայի խորհրդի Moneyval խումբը Հայաստանին խորհուրդ է տվել հանել բանկային գաղտնիքի սահմանափակումները այն դեպքերում, եթե պետք է ֆինանսական հանցագործություն բացահայտել։ ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան արգելում է «արդարանալ» բանկային գաղտնիքով, եթե այդ տեղեկությունը ստանալու համար հարցում է եղել։

Ինչ վերաբերում է խուզարկություններին, ապա օրենքում նշված չէ, որ դրանք պետք է բանկում անցկացվեն հատուկջոկատայինների մասնակցությամբ ու մարդկանց թևերը մեջքի հետևում կապելով։ Բադասյանը պարզաբանեց` ֆինանսական հանցագործության ու համապատասխան բանկում գումարի առկայության փաստը հնարավոր կլինի կցել քրեական գործին միայն որոշակի քննչական գործողությունից հետո (նման գործողություններից մեկը խուզարկությունն է)։

Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ նման օրինագծի առաջարկ էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ պետք է պայքարել ֆինանսական հոսքերի թափանցիկության համար։

Լրահոս
0