00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին

© Photo : Сергей Киселев / АГН "Москва"Актриса Сати Спивакова в сцене из спектакля «Высокая вода венецианцев» (27 мая 2019). Москвa
Актриса Сати Спивакова в сцене из спектакля «Высокая вода венецианцев» (27 мая 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան որոշել է անդրադառնալ օպերային երգիչներ Էյվազովի և Մանթաշյանի շուրջ ծավալված աղմկահարույց պատմությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը` Սաթի Սպիվակովան, Instagram–ի իր էջում գրել է ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի շուրջ ծավալված սկանդալի մասին։

Оперный певец Юсиф Эйвазов на пресс-конференции, посвященной премьере оперы Джакомо Пуччини «Манон Леско» на исторической сцене Большого театра (14 октября 2016). Москвa - Sputnik Արմենիա
Էյվազովի փոքրիկ թուլությունը. ադրբեջանցի տենորը հայկական ժամացույց է նախընտրում. լուսանկար

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։ Իսկ երգչուհու գործակալը հայտարարեց, որ Մանթաշյանին իսկապես հրավիրել են։

«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

Սպիվակովան, որի երակներով նաև հայի արյուն է հոսում, որոշել է պատասխանել «պատերազմի ճամփան բռնելու» բազմաթիվ կոչերին և այն մեղադրանքներին, թե ինչու է ինքը լռում «դրեզդենգեյթի» թեմայով։

«Արվեստն ընդհանրապես, իսկ երաժշտությունը հատկապես մեկ ազգության, մեկ դավանանքի և ունիվերսալ լեզվի տարածք է։ Քաղաքական գործիչների կողմից արդեն շիկացրած ազգամիջյան հողի վրա ատելություն սերմանելն ավելի հեշտ է, քան այրվող լուցկին հսկայական անտառի մեջտեղում գտնվող և բենզինով լցված բաց տարայի մեջ նետելը։ Ոչ ոք չի կարող իր կաշվի վրա ավելի ուժեղ զգալ գենետիկ թշնամանքի ցավը, քան մեր երկու ժողովուրդները, սակայն այդ ցավը բուժել է պետք, և այն կարելի է բուժել միայն սիրով ու հանդուրժողականությամբ, ուշադրությամբ և փոխըմբռնմամբ, իսկ գլխավորը` բանականությամբ` առանց սադրանքների տրվելու», – գրել է հեռուստահաղորդավարը։

Акция Тотальный диктант в Луганске - Sputnik Արմենիա
Մանթաշյանի գործակալը նամակ է գրել Դրեզդենի օպերային թատրոնի տնօրենին. վեճը շարունակվում է

Նա նշել է, որ Վլադիմիր Սպիվակովի հետ 37 տարվա համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ տեսել է, թե ինչպես են մեծ արտիստները (այդ թվում և իր ամուսինը) սադրանքների, ինտրիգների, անբարեխիղճ գործակալների, պրոդյուսերների ու տնօրենների բանսարկությունների զոհ դառնում։ Դրա հետևանքով ոչ միայն պայմանագրեր, այլև ազգության հետ որևէ կապ չունեցող և երկար տարիների ընկերական տանդեմներ են տապալվել։

«Եվ անկախ նրանից, որ ես հիանում եմ երիտասարդ հայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանով, գիտակցում, որ այս կեղտոտ և ճղճիմ պատմության մեջ նա զոհ է, ուզում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին` հստակ իմանալով, որ նրան զրպարտել են և «քաշել»։ Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի, և եթե դիտարկենք քաղաքական կոնտեքստում, ապա մենք հաստատ բարիկադների տարբեր կողմերում կլինենք։ Սակայն երբեք, որևէ արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել։ Նրանց անվան կողքին գրված է «արտիստ»։ Բոլոր արտիստները ԱՐՎեՍՏ անունը կրող մի մեծ երկրի քաղաքացիներ են», – գրել է հեռուստահաղորդավարուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sati Spivakova (@satispivakova)

Սպիվակովան որոշել է վերջակետ դնել այս թեմային և բոլորին հորդորել է դադարեցնել անհեթեթ թեմայի քննարկումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ մեկնաբանություններին չի պատասխանելու։ «Viva la Musica»,– գրառումը եզրափակել է հաղորդավարուհին։

Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին

Լրահոս
0