Երևանում գողացել են հայտնի երգչուհու Porsche Cayenne–ի լուսարձակները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «Փարվանայի» մոտ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողություն է կատարվել հայտնի երգչուհու մեքենայից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. երգչուհի Մարգարիտա Բարխոյանի` «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակներն են գողացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Пресс-конференция Рынок труда в Армении: анализ активности, оплата труда, перспективы цифровизации (21 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում

«Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրեն պատկանող մեքենայի լուսարձակները»,–նշված է կայքում։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Բարձրաստիճան պաշտոնյաներից հետո Հայաստանում «կերիտասարդացնեն» նաև նրանց խորհրդականներին

Հիշեցնենք, որ Մարգարիտա Բարխոյանը 2002թ.-ից հանդես է եկել եղբոր` երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ և ձայնագրել առաջին երգը` «Սերն է քո արևը հայրենիք»։ Իսկ 2003թ. եղբոր հետ համատեղ թողարկել է նույնանուն ձայնասկավառակը: Նույն թվականին մասնակցել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ արժանացել են գլխավոր մրցանակին:

Հզոր ձայն և դիապազոն. ինչպես գյումրեցի Միլենը հայտնվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում

Լրահոս
0