Զգույշ խոսեք. ԱԺ–ն ընդունեց գաղտնալսումների մասին օրինագիծը

© Photo : Unsplash / Clint PattersonМолодой человек перед компьютером
Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ պատգամավորները որոշեցին ոստիկանությանը թույլ տալ առանց հատուկ թույլտվության գաղտնալսել ՀՀ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «գաղտնալսումների մասին օրենք»։

Կառավարությունն ԱԺ–ին կոչ է անում դեմ քվեարկել գաղտնալսումների մասին օրինագծին

Премьер-министр Никол Пашинян встретился с родителями погибших солдат (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի անունով բողոքները կսահմանափակեն. կառավարության նոր նախաձեռնությունն ընդունվեց

Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Այս փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։

Բանն այն է, որ մինչ օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք էր վերապահված միայն ԱԱԾ–ին, ոստիկանությանը` ԱԱԾ–ի թույլտվությամբ, և ՔԿՀ–ին` միայն հիմնարկի տարածքում ու միայն դատապարտյալների նկատմամբ։

Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում 

Հիշեցնենք` հունվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ կառավարության անունից ԱԺ պատգամավորներին կոչ էր արել դեմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած` գաղտնալսումների մասին նախագծին։ Փոխարենը կառավարությունը սեփական առաջարկն էր ներկայացրել` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների իրավունքը վերապահել մասնավոր կազմակերպությանը։

Բայց, փաստորեն, խորհրդարանը որոշեց չսպասել կառավարության օրենսդրական նախաձեռնությանն ու ընդունեց իր գործընկերների հեղինակած օրինագիծը։

Աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելուն մեկ քայլ է մնում. օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ

Լրահոս
0