Ինչո՞ւ պահանջ չի դրվում, որ բոլոր գյուղերում այն լինի. Փաշինյանը` ծննդատների փակման մասին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանը խոսեց ծննդատների փակման մասին և նշեց` «յոլա» գնալու տրամաբանությամբ ենք ապրում, և թվում է` «յոլա» գնալն ավելի էժան է։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հարց բարձրացրեց, թե ինչու այսօր պահանջ չի դրվում, որ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է ծննդատուն լինի։ Վարչապետն այս հարցը բարձրացրեց` անդրադառնալով ծննդատների փակման թեմային։

Пресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եղվարդի ծննդատունը չի՞ փակվի. նախարարի հետ բանակցություններ են տարվում

ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։

«Մարալիկի ծննդատունը ևս 25 գյուղերի է սպասարկում, ինչո՞ւ պետք է փակվի։ Ինձ մոտ հարց առաջացավ` ինչո՞ւ այդ 25 գյուղերում չկան ծննդատներ։ Հարցի պատասխանը պարզ է,  քանի որ դա տրամաբանական պահանջ չի, քանի որ դա նույնն է, որ պահանջնենք` ամեն շենքի մոտ ծննդատուն լինի»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը զարմացել է, երբ հեռուսատեսությամբ տեսել է Մարալիկի ծննդատան բուժաշխատողներին, որոնք «հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով» դուրս էին եկել ձյան մեջ քայլում, բողոքի ակցիա էին անում։ Վարչապետն ապշել է. հետո բժիշկներն այդ նույն խալաթներով պետք է գնային ծնունդ ընդունելու։

Ծննդատների փակման պատճառով այս պահին կրճատված աշխատողներ չկան. Արսեն Թորոսյան

«Յոլա գնալու տրամաբանությամբ ենք ապրում, ու մեզ թվում է` յոլա գնալն ավելի էժան է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Եղվարդի ծննդատան աշխատողները երկու օր անընդմեջ բողոքի ակցիա են արել։ Առողջապահության նախարարության` տարեկան նվազագույնը 150 ծնունդ ունենալու պահանջին ամենամոտը Եղվարդի ծննդատան 2019–ի ցուցանիշն է (136 ծնունդ)։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` նախարարության մասնագետները ևս մեկ անգամ կայցելեն այնտեղ ստուգայցի։

«Եթե չկա մասնագետ և սարքավորում, ինչքան էլ բողոքեն, այդ ծննդատները չեն գործելու». Թորոսյան

Օրերս Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչներն էլ փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։ Ի դեպ, ըստ տվյալների` 2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126, իսկ 2019-ին` 105 ծննդկան:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала