Հյուր ունենք Սև ծովից. Սուրենյանը նորություններ է հայտնել

© Sputnik / Andranik GhazaryanСнежная аллея туманным утром
Снежная аллея туманным утром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։

Полицейские во время акции протеста водителей на площади Республики (15 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Անվադողերը ժամանակին չփոխելու համար վարորդներին կսկսեն տուգանել

Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` ասելով, որ այսօր երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը, հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։

«Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8 սմ, Լոռիում և Տավուշում 1-2 սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքան կբարձրանա»,–գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով` Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +2-ից +4, երեկոյան`0-ից +2 աստիճան տաքություն, իսկ գիշերը` -1-ից -3 աստիճան։

Լրահոս
0