«Էրեբունի պլազայում» պատանդ կա

© Sputnik / Andranik GhazaryanСтрельба в фойе Эребуни плаза (23 января 2020). Еревaн
Стрельба в фойе Эребуни плаза (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազայում» արտակարգ իրավիճակ է։ Տեղում աշխատում են իրավապահները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի –Sputnik. Մեր տեղեկություններով` «Էրեբունի պլազայում», որտեղ քիչ առաջ կրակոցներ են հնչել, ենթադրյալ հանցագործը դեռ շենքի ներսում է և մեկ մարդու պատանդ է վերցրել։ Դեպքի վայր են մեկնել հատուկջոկատայինները, շտապօգնության աշխատակիցները։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը դիտարկում է գերիների հարազատների տեսակցություններ կազմակերպելու հնարավորությունը

Շենքի ներսում գործող գրասենյակների աշխատակիցներին հորդորում են դուրս չգալ սենյակներից։ Նշենք, որ նախնական տվյալներով` կրակոցները հնչել են կենտրոնի առաջին հարկում գտնվող սրճարանում։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։

Լրահոս
0